Ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները վաղ առավոտից ուժեղացված ծառայություն են սկսել Կոտայքի մարզում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և նույն վարչության՝ ժողովրդին հայտնի «6-ի սպեցի» ծառայողները վաղ առավոտվանից ուժեղացված ծառայություն են կատարում Կոտայքի մարզի Նոր Գեղիում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խուզարկություններ են կատարվել Նոր Գեղի գյուղի մի քանի բնակիչների տներում, որոնց մի մասը գյուղում համարվում են հեղինակություններ, մի մասը ունեն քրեական անցյալ և այդ ամենի շրջանակում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, ոստիկանության բաժիններ են տեղափոխվել մեծ թվով գյուղացիներ, ովքեր կասկածվում են անօրինական գործունեություն ծավալելու մեջ:
Ոստիկանությունն իր այս միջոցառումը պատճառաբանում է գյուղում լարված իրավիճակը լիցքաթափելու համար, քանի որ ունեն մտավախություն, որ հնարավոր է՝ գյուղում տեղի ունենան վենդետաներ, քանի որ տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Վ. Պապյանը, որից հետո գյուղը բաժանվել է 2 մասի, ինչի առիթով էլ մի քանի օր շարունակ գյուղում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց մասին SHAMSHYAN.com-ը տեսանյութեր և ֆոտոռեպորտաժներ է հրապարակել:
Այս պահին իրավիճակը վերահսկվում է ոստիկանների կողմից և բոլոր այն օրինախախտները պատասխանատվության են ենթարկվելու օրենքի առաջ, անկախ նրանից, ներկա թե նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են, կամ նրանց բարեկամները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել