Լարսը բաց է միայն մարդատարների համար․ կան կուտակված մեքենաներ
Հայաստան
ՀՀ տարածքում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 09:00-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում և Ծաղկահովիտ-Ապարան, Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր