Արմեն Սարգսյանը ժամանել է Թբիլիսի. նա կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությանը
Արտաքին Քաղաքական
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։
.jpg)


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին