10 միլիոն դրամի գողացված իրերը թողել են և փախել. հանցագործություն Աբովյան փողոցի խանութներից մեկում (տեսանյութ)
ԻրավունքԴեկտեմբերի լույս 10-ի գիշերը մի քանի երիտասարդ, նախնական տվյալով, երկաթյա լինգով բացել են Աբովյան փողոցում գտնվող խանութի դռները ու մտել ներս․ հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Գողացված ապրանքը՝ ժամացույցներ, թեւնոցներ, բջջային հեռախոսների պատյաններ, կոշիկներ ու հագուստ՝ ընդհանուր 10 միլիոն դրամ արժողությամբ, խանութից հանել ու դալանով տարել են Աբովյան 21/60 շենքի ետնամաս։ Խանութի անվտանգության ազդանշանային համակարգը միացել է, տնօրենը ահազանգել է ոստիկանություն։
Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդները, թողնելով խանութից հափշտակված իրերը, փախել են տարբեր ուղղություններով։ Նրանցից մեկին՝ Թաթուլ Մանուկյանին, ոստիկանները բռնել են Բայրոնի փողոցում ու բերման ենթարկել բաժին։
Արտաշատի բնակիչ 20-ամյա Թ․ Մանուկյանը նախ որպես կասկածյալ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց․ խափանման միջոցը՝ կալանք։ Աբովյան 21/60 շենքի ետնամասում իրավապահները հայտնաբերեցին խանութից հափշտակված իրերը։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան