Վրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. Մանրամասներ Էտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյի Մենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցել Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան Էմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ Կարապետյան «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են վեց մեքենա. մի քանի ավտոմեքենա վերածվել է մետաղե ջարդոնի Սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին Երկու կողմից որակումներ եղան․Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին Երևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանում #Ուղիղ. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը 

Ինչ են քննարկել Արթուր Վանեցյանն ու Աշոտ Աղաբաբյանը

Քաղաքական

«Հրազդան» մարզադաշտը վերանորոգելու վերաբերյալ քննարկում է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի և մարզադաշտի սեփականատիրոջ միջև։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը։

- Պարո՛ն Աղաբաբյան, ի՞նչ քննարկում է եղել Ձեր և Արթուր Վանեցյանի միջև։ Ի վերջո, ի՞նչ համաձայնության եք եկել։

- Ինձ զանգահարեցին, հրավիրեցին ՀՖՖ, որտեղ էլ տեղի ունեցավ իմ և ՀՖՖ նախագահի հանդիպումը: Հաջորդ հանդիպումը պետք է լինի «Հրազդան» մարզադաշտում։ Ճիշտ է, քննարկումը եղել է, բայց խոսակցությունն անավարտ է մնացել, քանի որ նա պետք է այցելի մարզադաշտ։ Դեռևս հայտնի չէ՝ երբ է նախատեսվում նրա այցը, քանի որ Վանեցյանը նաև ԱԱԾ տնօրենն է, ուստի՝ զբաղվածությանը ըմբռնումով պետք է մոտենալ։ Սակայն, այն, որ պայմանավորվածություն կա ու մարզադաշտը պետք է վերականգնվի՝ փաստ է։ 

Նախատեսվում է նաև պահուստային դաշտում մանկապատանեկան ֆուտբոլի օջախ, դպրոց կառուցել, բայց դա կախված է ներդրողից։

- Հայտնի՞ է ներդրողի անունը։

- Ներդրողը արտասահմանից է, ազգությամբ էլ հայ չէ։ Երբ նա օֆիցիալ նամակ ուղարկի, որ համագործակցելու ենք, այդ ժամանակ կհրապարակենք անունը։ 

- Պարո՛ն Աղաբաբյան, ի՞նչ կարծիքի եք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Փաստորեն, «Իմ քայլը» բացարձակ հաղթանակ տարավ, իսկ ՀՀԿ-ն առաջին անգամ չանցավ խորհրդարան։

- Պետք է ասեմ, որ լինելով հանրապետական, չեմ մասնակցել ընտրություններին։ Իմ կողմից ճիշտ չէր լինի մասնակցել, բայց ձայն չտալ Հանրապետականին։ Ճիշտ է, կողմնակից եմ Փաշինյանի քաղաքականությանը, բայց լինելով հանրապետական՝ իրավունքն չունեի որևիցե այլ կուսակցության ձայն տալու, եթե իմ նախկին կուսակցությանը ձայն չէի տալու։

- Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված Հանրապետական կուսակցության պարտությունը։

- Ես իմ ելույթներում բազմիցս հանրապետականներին հուշել եմ, որ սերնդափոխություն է անհրաժեշտ։ Սրանից երկու ամիս առաջ էլ ասացի՝ եթե մնան հին, կոփված կոռուպցիոներները՝ չեք անցնելու, սակայն իրենք անգամ չփորձեցին ՀՀԿ ցուցակը փոխել։ Քաղաքականությունն այնպիսի բան է, որ եթե կուսակցությունը հեղինակազրկվում է, պետք է փորձի ինքն իրեն փոխել, ինչը չարեց Հանրապետականը և մնաց «կոտրած տաշտակի առաջ»: Ափսոսում եմ, որ հանրապետականների մոտ այդպես էլ այդ սերնդափոխությունը չեղավ, այսինքն՝ մնաց հեղինակազրկված Հանրապետականը, որի հիմքերը շատ հեղինակավոր էին, բայց Սերժ Սարգսյանի օրոք դատարկություն առաջացավ։

- Ինչպիսի՞ն կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովը։ 

- Հանրապետականի մասին երևի առաջիկա 10 տարին չարժե խոսել, եթե հին նավասարդյանականները չգան՝ կուսակցությունը չթարմացնեն։ Այն գաղափարները, որ միշտ ունեցել ենք ու չենք կարողացել անել, Նիկոլ Փաշինյանն արեց։

Իսկ ԱԺ անցած ուժերից, կարծում եմ՝ պատվավոր ընդդիմություն կառաջանա։ Կուզենայի, որ այդ ընդդիմությունը անողոք լինի այն սխալների դեմ, որոնք կարող են հետագայում ստեղծվել: Թեպետ, չեմ կարծում, որ կոպիտ սխալներ կլինեն։ Այսօրվա կառավարիչները երիտասարդ են, փորձ չունեն, բայց ոչինչ, կսովորեն, ի՞նչ է եղել։

Հիշեցնենք՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 2017թ կայացած խորհրդարանական ընտրություններում չընդգրկվեց ՀՀԿ ցուցակում, ինչի արդյունքում չզբաղեցրեց նաև պատգամավորական աթոռ, թեպետ 2003 թվականից՝ խորհրդարանական բոլոր ընտրություններն անցնելով, տեղ էր գրավել խորհրդարանում: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանը Ռուսաստանի հետ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման առաջարկ է արելՎրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. ՄանրամասներԱՄՆ-ում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի գործերով հետապնդումները նվազել ենԲացահայտվել է առցանց բանկային հաշիվները կոտրելու նոր խարդախության սխեմաԷտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյիՄենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցելԿիևում չեն բացառել Զելենսկու և Լուկաշենկոյի հանդիպումըՉելյաբինսկի մարզում ձկնկիթ հիշեցնող հազվագյուտ սունկ են հայտնաբերելՎիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն ՉախոյանԷմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ ԿարապետյանՋրի մակարդակի բարձրացման պատճառով փակվել է վրաց-ռուսական «Կազբեգի–Վերին Լարս» սահմանային անցակետը«Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են վեց մեքենա. մի քանի ավտոմեքենա վերածվել է մետաղե ջարդոնի Հայտնի է դարձել, որ Իրանն ու ԱՄՆ-ը փակ բանակցություններ են վարումԵՄ-ում Իսրայելի դեմ նոր սահմանափակումների շուրջ տարաձայնություններ են առաջացելNASA-ն հերքել է Երկրի ձգողականության անհետացման մասին լուրերըՍպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացումՓաշինյան․ Հայաստանը Ռուսաստանի հարցում կոշտ որոշումների չի գնաՈչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին Երկու կողմից որակումներ եղան․Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասինԵրևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվելՆյու Յորքի բնակիչները Զելենսկու պատվին ընթրիքի դեմ ստորագրություններ են հավաքումԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանում #Ուղիղ. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըՌուսաստանում եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացել է՝ գերազանցելով 97 ռուբլինԹուրքիայի ՊՆ. Մեքքայի համաձայնագիրը չի սահմանում ընդհանուր թշնամիՌուսաստանում նշել են՝ ինչու է Կիևը, իրենց պնդմամբ, հրաժարվում վերադարձնել որոշ գերիներիՊուտինի այցը Ճապոնիայի հավակնած կղզի կոշտ արձագանք է առաջացրել ՏոկիոյումԲագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեցԳերմանիան զգուշացնում է այս ձմռանը գազի պակասի վտանգի մասինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 13-ինԲանակին թողել ենք միայնակ, ինչ լինի, ասում ենք՝ բանակն ա մեղավոր, քրեական ենթամշակույթն ա պատճառըԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Գիտնականները կանանց մոտ թուլամտության ավելի ցածր ռիսկի հետ կապված գործոն են հայտնաբերելBloomberg-ը հայտնել է Զելենսկու և Ուկրաինայի Կենտրոնական բանկի ղեկավարի միջև տարաձայնությունների մասինՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին (Լուսանկարներ) ԱԺ-ում լարված իրավիճակ է ստեղծվել․ պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճիցՓաշինյան․ Արմեն Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք, նա մերժել էՄորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ Երեւանում #ՈՒՂԻՂ. Փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ Աժ-ումԽոշոր հրդեհ՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում․ հրշեջներն ու պարեկները կանխել են կրակի տարածումըՀայաստանը պատրաստվում է ընդլայնել գյուղմթերքի արտահանման շուկաները․ Պապոյան Ուկրաինային չեն հրավիրել Լեհաստանի պատմության ամենախոշոր ռազմական շքերթինՀայտնի է՝ որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ-2027»-ըՀին Հունաստանի ոճը դարձել է 2026-ի նորաձևության գլխավոր միտումներից մեկըԱԺ-ում իրավիճակը լարվել է․ Կոնջորյանը Ղազարյանին նախազգուշացում է արելԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել (տեսանյութ) Արաղչին նշել է ԱՄՆ-ի սխալ հաշվարկների պատճառը Իրանի հետ պատերազմումՌազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել«Փորձում եմ ինչ-որ բան փոխանակել հրթիռների հետ». Զելենսկին պատմել է Թրամփին ուղղված խնդրանքների մասին«Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին (տեսանյութ)
Ամենադիտված