Վրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. Մանրամասներ Էտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյի Մենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցել Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան Էմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ Կարապետյան «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են վեց մեքենա. մի քանի ավտոմեքենա վերածվել է մետաղե ջարդոնի Սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին Երկու կողմից որակումներ եղան․Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին Երևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանում #Ուղիղ. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը 

Ով է հավակնում Վարդենիսի քաղաքապետի պաշտոնին

Քաղաքական

Ինչպես հայտնի է՝ Վարդենիսի ՀՀԿ-ական արդեն նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը մեկ տարի կառավարելուց հետո հրաժարական է տվել։ Վերջինիս հրաժարականից հետո «Վարդենիս» հայրենակցական միության նախագահ Գարսիկ Սաղաթելյանը հայտարարեց՝ երբ Վարդենիսում նշանակվի քաղաքապետի նոր ընտրություններ, ինքը ևս կառաջադրվի։ 

«Նոր Հայաստանում ենք ապրում, բոլորիս հոգեբանությունը փոխվել է դեպի ընտրություններ, հասարակական- քաղաքական կյանք և գտնում եմ՝ առաջնային է, որ Վարդենիսի ժողովուրդը ինքը որոշի՝ ում լիազորել և տալ վստահության քվե։ Ըստ այդմ էլ, կընտրվի քաղաքապետ։ Այսինքն, առանձնահատուկ խնդիր չունեմ՝ գնալ, խնդրել, որպեսզի ինձ նշանակեն քաղաքապետ»,- այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Վարդենիս» հայրենակցական միության նախագահ Գարսիկ Սաղաթելյանը։ 

Այսինքն, եթե ժողովուրդը լիազորի, Դուք կցանկանա՞ք դառնալ քաղաքապետ, պատկերացնո՞ւմ եք Ձեզ այդ պաշտոնին՝ հարցին ի պատասխան Սաղաթելյանն ասաց․ «Այո՛, ցանկություն ունեմ և պատկերացնում եմ ինձ այդ պաշտոնում։ 17 տարեկանից աշխատել եմ, նախկինում հասարակական կազմակերպություն եմ ղեկավարել, բազմաթիվ ծրագրեր եմ իրականացրել, աշխատել եմ դպրոցների հետ, առնչվել եմ տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող շերտերի հետ, ինչ-որ չափով կարողացել եմ օգնել։ Աշխատել եմ մարզի մակարդակով և մասնակցել եմ պիլոտային ծրագրերի, աշխատել եմ նաև Ազգային անվտանգության խորհրդում, ԱԺ աշխատակազմում։ Բավականին աշխատանքային փորձ ունեմ և ուզում եմ այն ներդնել մեր քաղաքի զարգացման ու մեր ժողովրդին ծառայելու գործին»,- նշեց նա։ 

Նկատենք, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի (15․12․2018) հրապարակման՝  քաղաքապետի աթոռին նստելու համար շրջանառվում է նաև Արամ Հարությունյանից առաջ քաղաքապետ եղած Վոլոդյա Խլոյանի ու Մովսես Հակոբյանի անունները։ Ի դեպ, վերջինս Վարդենիսում հայտնի է որպես «Չոշեի Մոսո» մականունով և ըստ մամուլում տարածված լուրերի՝ առնչություն ունի թաղային հեղինակությունների հետ։ 

Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ ունի՞ տեղեկություններ վերջիններիս մասնակցության վերաբերյալ․ «Այդ մասին ես ևս լսել եմ նախորդ օրը։ Հարգանք ունեմ բոլորի նկատմամբ և բարի ճանապարհ եմ մաղթում։ Սակայն վերջնահաշվարկում ժողովուրդն է որոշելու՝ ով կլինի քաղաքապետ։ Վարդենիսը փոքր քաղաք է և մեկը մյուսին շատ լավ ճանաչում է։ Իսկ Նոր Հայաստանում ժողովուրդը պետք է լինի ամեն ինչի տերն ու կրողը»,-ասաց նա։ 

Նախկին ՕԵԿ-ականն, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Արթուր Բաղդասարյանի՝ քաղաքականությունից հեռանալուն, Սաղաթելյանը նշեց՝ ոչ տեղյակ է, ոչ էլ հետաքրքրվել է դրանով․ «Ես հիմնադրել եմ «Վարդենիս» հայրենակցական միությունը, ավելի շատ զբաղված եմ այդ աշխատանքներով և ցանկություն էլ չունեմ ուրիշ քաղաքական գործչի արած քայլերը մեկնաբանելու։ Ես ՕԵԿ-ից դուրս եմ եկել անձնական և քաղաքական խնդիրների պատճառով, բայց ոչ թե վազել եմ այլ կուսակցություն, այլ զբաղվել եմ հասարակական, քաղաքական գործունեությամբ՝ որպես անհատ մարդ»,- նշեց Սաղաթելյանը։ 

 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանը Ռուսաստանի հետ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման առաջարկ է արելՎրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. ՄանրամասներԱՄՆ-ում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի գործերով հետապնդումները նվազել ենԲացահայտվել է առցանց բանկային հաշիվները կոտրելու նոր խարդախության սխեմաԷտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյիՄենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցելԿիևում չեն բացառել Զելենսկու և Լուկաշենկոյի հանդիպումըՉելյաբինսկի մարզում ձկնկիթ հիշեցնող հազվագյուտ սունկ են հայտնաբերելՎիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն ՉախոյանԷմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ ԿարապետյանՋրի մակարդակի բարձրացման պատճառով փակվել է վրաց-ռուսական «Կազբեգի–Վերին Լարս» սահմանային անցակետը«Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են վեց մեքենա. մի քանի ավտոմեքենա վերածվել է մետաղե ջարդոնի Հայտնի է դարձել, որ Իրանն ու ԱՄՆ-ը փակ բանակցություններ են վարումԵՄ-ում Իսրայելի դեմ նոր սահմանափակումների շուրջ տարաձայնություններ են առաջացելNASA-ն հերքել է Երկրի ձգողականության անհետացման մասին լուրերըՍպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացումՓաշինյան․ Հայաստանը Ռուսաստանի հարցում կոշտ որոշումների չի գնաՈչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին Երկու կողմից որակումներ եղան․Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասինԵրևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվելՆյու Յորքի բնակիչները Զելենսկու պատվին ընթրիքի դեմ ստորագրություններ են հավաքումԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանում #Ուղիղ. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըՌուսաստանում եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացել է՝ գերազանցելով 97 ռուբլինԹուրքիայի ՊՆ. Մեքքայի համաձայնագիրը չի սահմանում ընդհանուր թշնամիՌուսաստանում նշել են՝ ինչու է Կիևը, իրենց պնդմամբ, հրաժարվում վերադարձնել որոշ գերիներիՊուտինի այցը Ճապոնիայի հավակնած կղզի կոշտ արձագանք է առաջացրել ՏոկիոյումԲագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեցԳերմանիան զգուշացնում է այս ձմռանը գազի պակասի վտանգի մասինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 13-ինԲանակին թողել ենք միայնակ, ինչ լինի, ասում ենք՝ բանակն ա մեղավոր, քրեական ենթամշակույթն ա պատճառըԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Գիտնականները կանանց մոտ թուլամտության ավելի ցածր ռիսկի հետ կապված գործոն են հայտնաբերելBloomberg-ը հայտնել է Զելենսկու և Ուկրաինայի Կենտրոնական բանկի ղեկավարի միջև տարաձայնությունների մասինՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին (Լուսանկարներ) ԱԺ-ում լարված իրավիճակ է ստեղծվել․ պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճիցՓաշինյան․ Արմեն Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք, նա մերժել էՄորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ Երեւանում #ՈՒՂԻՂ. Փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ Աժ-ումԽոշոր հրդեհ՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում․ հրշեջներն ու պարեկները կանխել են կրակի տարածումըՀայաստանը պատրաստվում է ընդլայնել գյուղմթերքի արտահանման շուկաները․ Պապոյան Ուկրաինային չեն հրավիրել Լեհաստանի պատմության ամենախոշոր ռազմական շքերթինՀայտնի է՝ որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ-2027»-ըՀին Հունաստանի ոճը դարձել է 2026-ի նորաձևության գլխավոր միտումներից մեկըԱԺ-ում իրավիճակը լարվել է․ Կոնջորյանը Ղազարյանին նախազգուշացում է արելԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել (տեսանյութ) Արաղչին նշել է ԱՄՆ-ի սխալ հաշվարկների պատճառը Իրանի հետ պատերազմումՌազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել«Փորձում եմ ինչ-որ բան փոխանակել հրթիռների հետ». Զելենսկին պատմել է Թրամփին ուղղված խնդրանքների մասին«Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին (տեսանյութ)
Ամենադիտված