Հայկական «Ավրորան» աշխարհի ամենանշանակալի մրցանակների թվում է. Tatler
Համաշխարհային Մամուլ
«Tatler» ամսագրի հոնկոնգյան հրատարակչությունը կազմել է աշխարհի ամենանշանակալի մրցանակների տասնյակը, որոնք շնորհվում են մարդասիրական, սոցիալական ու կրթական ոլորտներում:
Տասնյակի մեջ իր տեղն է գտել նաև հումանիտար ոլորտի ամենամյա «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել է ռուսաստանաբնակ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը:
«Ավրորա» մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է 2016թ.-ից և կրում է հայերի Ցեղասպանությունը վերապրած Ավրորայի անունն ու իրականացվում ի նշան երախտագիտության բոլոր նրանց, ովքեր այդ տարիներին փրկել են հայերին, անցկացվում է ամեն տարի և հանդիսանում է մարդասիրական մրցանակ, որով հայ ազգն իր շնորհակալությունն է հայտնում այն քաջ մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր մեր օրերում էլ նպաստում են մարդկային կյանքեր փրկելուն և մարդասիրական արժեքների առաջխաղացմանը»,- գրում է «Hong Kong Tatler»-ը:
Ամենանշանակալի մրցանակների տասնյակի մեջ տեղ են գտել նաև ԱՄՆ գիտական առաջընթացին նվիրված «Breakthrough Prize»-ը, շվեդական սոցիալական ուղղվածության «The New Shape Prize»-ը, հոնկոնգյան «The One»-ը և նորվեգական «Kavli Prize» գիտական մրցանակը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի