Բրիտանական The Economist հեղինակավոր պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»
Համաշխարհային Մամուլ
The Economist բրիտանական հեղինակավոր պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը:
««Տարվա երկիր» մրցանակը տրվում է ոչ թե ամենաազդեցիկ ազգին, ոչ ամենահարուստին, ոչ ամենահամեղ սննդամթերք ունեցողին (ների՛ր, Ճապոնիա)։ Այդ երկիրն առաջընթաց է արձանագրել։ Ո՞ր երկիրն է առաջընթաց գրանցել վերջին 12 ամսում»,-գրում է պարբերականը։
Պարբերականը նշում է , որ Հայաստանում դեռևս նախագահ Սերժ Սարգսյանը երբ փորձեց երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը՝ դառնալով վարչապետ, մարդիկ բողոքի ցույց կազմակերպեցին՝ դուրս գալով փողոց։
«Խարիզմատիկ և մորուքավոր նախկին լրագրող և գործող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իրականացրեց «Թավշյա հեղափոխությունը», որից հետո նրա կուսակցությունը ընտրություններում հավաքեց ձայների 70 տոկոսը։ Պուտինի ուժը հեռացվեց։ Ռուսաստանը որևէ միջամտություն չի կարողացել ունենալ։ Զգուշավորությամբ պետք է նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի հարցը չի լուծվել և այդ վիճակն ամեն վայրկյան կարող է բռնկվել։ Այնուամենայնիվ, հնագույն և հաճախ տառապող ազգը, տարածաշրջանում ունենալով անհանգստություն, ունի ժողովրդավարության հաստատման և նորացման հնարավորություն։ Այդ իսկ պատճառով Հայաստանն է այս տարվա մեր երկիրը»,- ասված է պարբերականում, որին կից պարբերականը հայերեն շնորհավորել է՝ գրելով․ «Shnorhavorum yem»


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)