Ֆրանսիայում երկու մարդ է մահացել ձնահոս առաջացնող սարքի պայթյունից
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի Մորիյոն լեռնադահուկային հանգստավայրի երկու աշխատակից է զոհվել այն ժամանակ, երբ կիրառվել է տեղումներից հետո կանխարգելիչ ձնահոս առաջացնող պայթուցիկ սարքը, հաղորդում է Dauphine Libere թերթը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, աշխատակիցները պետք է ձյան առատ տեղումներից հետո նախապատրաստեին դահուկային բազան՝ պայթուցիկ սարքի միջոցով կանխարգելիչ նպատակներով առաջացնելով ձնահոս։
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և հրշեջներ, սկսվել է միջադեպի քննություն։
Զոհվածների անունները չեն նշվում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան