Բոլորիս շնորհավոր, որ ունենք Տիգրան Մանսուրյան․ Աննա Հակոբյան
ՏեսանյութերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մեծարգո Տիգրան Մանսուրյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ և համաշխարհային դասական երաժշտության ավանդույթները։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և հաջողություններ։
Սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզանով»,- ասված է ուղերձում։
Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են նաև Տիգրան Մանսուրյանին։
Այցի առթիվ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Եկել ենք Տիգրան Մանսուրյանին շնորհավորելու: Արդեն մեկ ժամ լսում եմ նրան և հասկանում, որ մե՛զ ենք նվեր արել իրեն հյուր գալով: Բոլորիս շնորհավոր, որ ունենք Տիգրան Մանսուրյան»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում