«Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ 

Ռուսական Коммерсанть-ն անդրադարձել է ծխախոտային ոլորտի նորարարություններին

Համաշխարհային Մամուլ

Մաս երկրորդ

«Առանց կրակի ծուխ չի լինում. նորարարությունները ծխախոտային ոլորտում՝ ինչպես է դա արվում». այսպես է կոչվում ռուսական հանրահայտ Կոմերսանտ պարբերականի գիտական հավելվածում տեղ գտած հոդվածը, որում հեղինակ Ռոման Ռոժկովն անդրադառնում է IQOS նորարարական արտադրանքին, բացահայտում գիտական հետազոտությունների արդյունքները, հերքում շուկայում տարածված առասպելները: Հոդվածի հայալեզու տարբերակը ներկայացնում ենք ստորև:

 Վիճակագրություն և առասպելներ

«1880-ական թվականներից ի վեր, երբ սկսվեց սիգարետի արտադրությունը, արտադրական գործընթացում շատ քիչ բան է փոխվել», - ասում է Ֆիլիպ Մորրիսի հաղորդակցությունների  գծով ավագ փոխնախագահ Մարիան Զալցմանը.- Սակայն վերջին տասնամյակում մեր առաջ ծառացավ մի խնդիր. Ինչ կլիներ, եթե տեխնոլոգիաներն օգնեին նվազեցնել ծխողների հիվանդադալու ռիսկը, բայց նաև թույլ տային վայելել նույն հաճույքը: Եվ 21-րդ դարը դա հնարավոր դարձրեց»:

Այսօր առանց ծուխ արտադրանքի՝ մարդու օրգանիզմի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ հետազոտություններ անցկացվում են Շվեյցարիայում (Նյուշատել քաղաքում, որտեղ տեղակայված է Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնը) և Սինգապուրում՝ ավելի քան 430 գիտնականների և փորձագետների կողմից, ովքեր ներկայացնում են ավելի քան 30 գիտական ուղղություն, ինչպիսիք են բժշկությունը, դեղագործությունը, թունաբանությունը, քիմիան, կենսաբանությունը, ինֆորմատիկան և այլն:

 «Ես ինքս սիգարետ եմ ծխել ու հստակ գիտեմ, թե ինչ վնաս է այն հասցրել իմ օրգանիզմին, չէ որ  ես գիտնական եմ», - ասում է Մոյրա Գիլքրիստը: Վիճակագրությունը համառ բան է, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները ցույց են տալիս, որ սիգարետը սպանում է այն սպառող մարդկանց մինչև 50 տոկոսին: Ամեն տարի սիգարետը հանգեցնում է գրեթե 7 միլիոն մարդկանց մահվան, որոնցից 6 միլիոնը սպառող ու նախկին սպառող են, իսկ ավելի քան 890 հազարը՝ երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվող չծխողներ: «Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, 2030 թ. մահվան ամենամյա թիվը կարող է գերազանցել 8 միլիոնը», - զգուշացնում են ընկերության աշխատակիցները:

Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, սիգարետի սիրահարներին առողջության սպառնալիքը չի կանգնեցնում: Տիկին Գիլքրիստը նշում է ԱՀԿ-ի ցուցանիշները. այսօր աշխարհում կա մոտ 1,1 միլիարդ չափահաս ծխող, իսկ 2025 թ.-ին, հաշվի առնելով ժողովրդագրական փոփոխությունները, դրանց թիվը կմնա գրեթե նույնը:

Ինչպես խոստովանում են ընկերության աշխատակիցները, նման վիճակագրությունը պարտավորեցնում է Ֆիլիպ Մորրիսին փնտրել այլընտրանք սովորական սիգարետին, որի վնասը հայտնի է ու լավ ուսումնասիրված: Այո, ծխելը կախվածություն է առաջացնում ու մի շարք լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում. դա Ֆիլիպ Մորրիսում ընդունում են: Այնուամենայնիվ, այն, որ ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների հիմնական պատճառը նիկոտինն է,  ոչ այլ ինչ է, քան հավերժական առասպել: «Դա այդպես չէ, խնդիրը նիկոտինը չէ: Այն բնականորեն առկա է ծխախոտաբույսի մեջ: Ընդհանուր առմամբ, նիկոտինը ունի բնական ծագում. այն առկա է ինչպես ծխախոտաբույսի, այնպես էլ այլ բույսերի մեջ, օրինակ, սմբուկի կամ կարտոֆիլի», - ասում է տիկին Գիլքրիստը: Նիկոտինը, իհարկե, անվնաս չէ, այն կախվածություն է առաջացնում, այնուամենայնիվ նիկոտինը չէ ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը:

Խնդիրը կայանում է այրման արգասիքների մեջ. տասնյակ տարիների գիտական ​​հետազոտություններ վկայում են՝ ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը հենց այրման հետևանքով առաջացած նյութերն են: Ինչպես բացատրեցին Ֆիլիպ Մորրիսում, հենց այրման ընթացքում է արտազատվում է սիգարետի ծխում հայտնաբերված բարձր ակտիվությամբ վնասակար քիմիական նյութերի մեծ մասը: Դրանց թվում են ալդեհիդները, ակրոլեինը, բենզոպիրինը, բութադիենը եւ այլ քաղցկեղածին տոքսիններ:  Եթե ​​մենք մանրամասն դիտարկենք սիգարետի այրման գործընթացը, ապա կտեսնենք, որ  սիգարետի ծայրին ջերմաստիճանը կարող է հասնել ավելի քան 800-900 ° C-ի, ինչը հանգեցնում է ածխածնի երկօքսիդի եւ ջրի գոլորշու արտազատմամբ օրգանական նյութերի ամբողջական այրմանը: Սակայն սիգարետի մյուս հատվածում, որն ավելի մոտ է ֆիլտրին, ջերմաստիճանն արդեն մի փոքր ավելի ցածր է`  մոտ 600 ° C:

«Նման ջերմաստիճաններն առաջացնում են քիմիական ռեակցիաներ ևարտազատում ավելի քան 6000 տարբեր քիմիական նյութեր, որոնցից մոտավորապես 100-ը դասակարգվում են որպես վնասակար կամ պոտենցիալ վնասակար առողջության համար»,-  շարունակում է Քրիստինա Ապետրեյը՝ կենտրոնի արտադրանքի մշակման և պլանավորման գծով ղեկավարը: - «Այդ նյութերը կարող են առաջացնել, օրինակ, թոքերի քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ, էմֆիզեմա և այլն»:

Այդ իսկ պատճառով էլ Ֆիլիպ Մորրիսը մշակում է նվազեցված ռիսկով արտադրանք, որի տարատեսակն է IQOS ծխախոտի տաքացման համակարգը: Ընկերության նպատակն է ստեղծել նիկոտինի մատակարարման համակարգեր, որոնք աշխատում են առանց այրման: Ֆիլիպ Մորրիսի առանց ծուխ պրոդուկտների ընտանիքում առկա է ոչ միայն IQOS-ը, այլև էլեկտրոնային սիտարետ, ինչպես նաև առանց այրման նիկոտին մատակարարող այլ  արտադրատեսակներ:

Ընկերության գիտական գնահատման ծրագիրը հիմնված է քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի ու բժշկության ոլորտներում կիրառվող փորձի վրա:

Գիտական ​​փորձերի անցկացման շնորհիվ Ֆիլիպ Մորրիսում ապացուցեցին, որ IQOS-ի օգտագործման ժամանակ ծխախոտի այրումը բացակայում է, ինչը թույլ է տալիս բացառել ածխածնի երկօքսիդի՝ վնասակար ու թունավոր գազի ձեւավորումը: Ստացված գոլորշին պարունակում է միջինում 90% ավելի քիչ վնասակար նյութեր, քան փորձագիտական նպատակներով օգտագործվող սիգարետի ծխում:  Միևնույն ժամանակ, առանց այրման աշխատող արտադրատեսակները համային ու հոտային հատկանիշներով գրեթե նույնական են սիգարետի հետ. նրանք ունեն սիգարետին նման զգայական ընկալումներ, նման է նաև ծիսակարգը, որը, ըստ փորձագետների հավաստման, սովորաբար շատ թանկ է ծխողների համար:

Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունների ու մշակումների կենտրոնում «Կոմերսանտ-Գիտության» լրագրողական խմբին ցուցադրվեց օդի Քեմբրիջյան ֆիլտրով փորձը. Փորձագիտական հատուկ մեքենայի միջոցով հստակ երևաց ծխախոտի ծխի և IQOS-ի արտազատած աերոզոլի տարբերությունը: Ի սկզբանե բոլորովին սպիտակ ֆիլտրերից մեկը ենթարկվեց ծխախոտի ծխի, մյուսը` IQOS աերոզոլի ազդեցության: Ծխախոտի ծխի ազդեցությունից հետո առաջինը ամբողջովին դարչնագույն դարձավ: Սակայն IQOS-ի աէրոզոլի ազդեցության ներքո երկրորդը մնաց գրեթե սպիտակ:

Տպավորիչ է նաև գործարանը, որտեղ մեկ րոպեում արտադրվում է մոտ 8 հազար ծխախոտային գլանակ: Դա գրեթե անմարդաբնակ գործարան է. փաստորեն, միայն մի քանի մարդ հետևում է ամբողջ գործընթացին, մինչդեռ բոլոր աշխատանքները կատարվում են ավտոմատացված միջոցով: Միևնույն ժամանակ, գործարանի տարածքում մշտապես աշխատում են չորս ռոբոտներ, որոնց հետագծով մարդկանց քայլելն արգելված է: Հատկանշական է, որ բոլոր ռոբոտների անունները համաշխարհային կինոյի հայտնի հերոսների անուններն են, օրինակ՝ «3-CPO», «Wall-E» և այլն:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը
Ամենադիտված