Հայ երկրպագուն Նատալյա Օրեյրոյին հայկական հուշանվերներ է նվիրել և հայերեն սովորեցրել (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերՀանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրո հանդիպել է իր հայ երկրպագու Հարութ Մարկոսյանի հետ, որի երազանքն է եղել հանդիպել նրան։ Վերջինս Նատալիա Օրեյրոյին անգամ հայերեն է սովորեցրել:
«Ուրուգվայում եղել եմ բոլոր այն վայրերում, որոնք կապված են Օրեյրոյի հետ: Այցիս ամենաստացված ու գեղեցիկ անակնկալը Նատալիա Օրեյրոյի հետ հանդիպումն էր: Իսկապես անմոռանալի օր էր: Նատալիայի հետ հանդիպեցի նրա ստուդիայում: Ինձ համար անակնկալներ էր պատրաստել: Սկզբում դիմավորելիս իր երաժիշտների հետ երգեցին իմ ամենասիրելի երգը, որը միասին կատարել էինք եթերում մեր վիրտուալ զրույցի ընթացքում»,- ասում է Հարութը:
Նա հանդիպմանն իր հետ հայկական նվերներ էր տարել, պատմել Հայաստանի մասին։
Նշենք, որ երգչուհին այս տարվա ապրիլի 7-ին Հայաստան է ժամանելու։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)