ՀՖՖ և FAF ֆան շարժման ներկայացուցիչներն այցելեցին Իջևանի զորամաս (տեսանյութ)
Տեսանյութեր
Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Առաջին հայկական ճակատ ֆան շարժման հետ համատեղ, հունվարի 28-ին՝ Իջևանի «Արնար» մարզադաշտում անցկացրին ֆուտբոլային միջոցառում, որի շրջանակներում միմյանց հետ մրցեցին ՊՆ ենթակայության տակ գտնվող Իջևանի զորամասի զինվորները և ՖԱՖ ուլտրասի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Հանդիպումն ընթացավ տոնական և ջերմ մթնոլորտում և ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: Հանդիպումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները զինվորներին նվերներ հանձնեցին: Միջոցառումից անմիջապես հետո ՖԱՖ-ականները զորամասի ֆիզկուլտուրայի գծով պատասխանատուի հետ միասին շրջեցին զորամասում, զրուցեցին զինվորների հետ, ծանոթացան զորամասի առօրյային: Միջոցառման հիմնական նպատակը զինվորների հետ միասին Հայոց բանակի օրը նշելը և նրանց բանակային առօրյայից մի քանի ժամով կտրելն էր: Միջոցառման մանրամասները՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում