«Ալաշկերտ»-ն ու «Ակտոբե»-ն ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)
Տեսանյութեր«Ալաշկերտ»-ը երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում: Այս մասին տեեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մրցակիցն էր Ղազախստանի առաջատար ակումբներից մեկը` «Ակտոբե»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով շարունակում է ապաքինվել ծնկի ծանր վնասվածքից հետո: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Առաջին խաղակեսում մրցակիցը կարողացավ բացել հաշիվը հակագրոհի արդյունքում, իսկ երկրորդ խաղակեսում պատասխան գոլը հեռահար հարվածով հեղինակեց Արտակ Եդիգարյանը:
Առաջին արտասահմանյան հավաքի վերջին` երրորդ խաղում, «Ալաշկերտ»-ը վաղը կհանդիպի Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Մարիուպոլ»-ին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում