Ծծմբաթթվի կիրառմամբ հարձակում է տեղի ունեցել Փարիզի մետրոյում. France Info
Համաշխարհային Մամուլ
Փարիզի մետրոյում ծծմբաթթվի կիրառմամբ հարձակման հետեւանքով ծանր վերքեր Է ստացել մեկ մարդ:
Այդ մասին փետրվարի 15-ին հայտնել է France Info պորտալը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 8-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին) Ֆրանսիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենի առաջին ուղեգծում: Հարձակվողը փախել է պատահարի վայրից: Նշվում է, որ տուժածի կյանքը սպառնալիքի տակ է:
Նա դեմքի ու ձեռքերի ծանր այրվածքներ է ստացել: Տեղի ունեցած մանրամասներն ու հանգամանքները ճշտվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)