Ռուսաստանում փոխվել է մեքենաների տեխզննության կարգը
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության Պետական դուման այսօր ընդունել է օրենք, համաձայն որի՝ այսուհետ ավտոմեքենաների տեխնիկական զննության կարգը էականորեն փոխվելու է: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ մասնավորապես տեխզննություն անցնելիս վարորդները դիմապակուն փակցվող կտրոնի փոխարեն ստանալու են դիագնոստիկ քարտ, որում գրված է լինելու մեքենայի` անվտանգության չափանիշներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ տեղեկություն:
Զուգահեռաբար խստացվել է պարտադիր ապահովագրություն ստանալու կարգը: Մասնավորապես, մեքենան ապահովագրելու համար անհրաժեշտ պայման է լինելու անվտանգության չափանիշներին համապատասխանության մասին նշումով դիագնոստիկ քարտի առկայությունը: Այսինքն՝ ավտոմեքենաները, որոնք կունենան անսարքություններ, չեն կարողանա կնքել ОСАГО (ԱՊՊԱ) պայմանագրեր:
Բացի այդ, ՌԴ օրենսդիրի որոշմամբ՝ ավտոմեքենաների տեխզննություն իրականացնող կազմակերպությունների վերահսկողությունը դրվեց Ռուսաստանի ապահովագրողների բյուրոյի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)