Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Իսրայելում
Սպորտ
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:
Իսրայելի Էլիաթ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում Գալուստյանը ընդհանուր հաշվարկում հավաքելով 150.45 միավոր` գրավեց երրորդ տեղն` արժանանալով բրոնզե մեդալի:
Գալուստյանն, ըստ ամենայնի, կմասնակցի նաև աշխարհի առաջնությանը, որը կկայանա մարտի 18-24-ը ճապոնական Սաիտամա քաղաքում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան