Հայտնի են ձյուդոյի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
Սպորտ
Գյումրիում կայացավ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը:
Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն դարձան Յուրի Իսրայելյանը (60 կգ), Տիգրան Յաղուբյանը (66 կգ), Մերուժան Սարգսյանը (73 կգ), Բորիս Շատվերյանը (81 կգ), Կարեն Հովհաննիսյանը (90 կգ), Արտյոմ Սարգսյանը (100 կգ) և Էրիկ Համոզյանը (100+): Աղջիկների պայքարում ոսկե մեդալների արժանացան Մելինե Մամիկոնյանը (48 կգ), Նունե Նազարյանը (52 կգ), Վարսիկ Գրիգորյանը (63 կգ) և Աննա Ղազարյանը (63+ կգ):
Առաջնությանը մասնակցեցին 76 մարզիկ-մարզուհիներ Երևանից, Արցախից և ՀՀ 6 մարզերից՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ և Գեղարքունիք:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)