Հրդեհ է բռնկվել Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող խոտածածկ տարածքում
Արտակարգ Պատահար
Փետրվարի 25-ին՝ ժամը 18:14-ին «911», ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը տարածվել է դեպի անտառածածկ տարածք: Այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից մոտ 35 հա անտառածածկ տարածքում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, գյուղի 25 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից:
Դեպքի մասին տեղեկացվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի պետը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել