«Ժողովուրդ». Սամվել Մայրապետյանը վախի մեջ է եղել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մինչ իրավապահ համակարգը կռիվ էր տալիս Սամվել Մայրապետյանին չազատելու համար, իսկ պաշտպանները դիմում էին ՄԻԵԴ, Սամվել Մայրապետյանը, կալանավայրում գտնվելով, ներքին անհանգստության եւ վախի մեջ է եղել: Թերթին հայտնի դարձավ, որ կալանավորելուց հետո որոշում է կայացվում, որ Մայրապետյանը իր նախնական կալանքը պետք է կրի «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում:
Արդյունքում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սամվել Մայրապետյանը ներքին անհանգստություն է ունեցել, որ գաղութում իրեն միգուցե վտանգներ սպառնան: Շուրջ երկու ամսից ավելի գտնվելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` նա իր մտերիմ մարդկանց, ինչպես նաեւ իրավապահ համակարգի պաշտոնատար անձանցից մեկին իր ներքին անհանգստության մասին ասել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)