Մոտ 2000 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Կրիմսկ
Ռուսաստան
Մոտ 2000 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Կրիմսկի ջրհեղեղից տուժածներին, հաղորդում է Կրասնոդար երկրամասի ԱԻՆ-ը։
«Կրիմսկ քաղաք է ուղարկվել 1.93 հազար տոննա հումանիտար օգնություն, (խմելու ջուր, սնունդ, անկողնային պարագաներ, անձնական հիգիենայի իրեր, հագուստ երեխաների համար և այլն), Ադըղեայի, Կալմիկիայի, Ինգուշեթիայի հանրապետություններից, Աստրախանի, Մոսկվայի շրջաններից, ինչպես նաև Ռուսաստանի այլ մարզերից։ Ճանապարհին է գտնվում ևս 1,211 հազար տոննա բեռ»,- նշվում է հայտարարության մեջ։
Ամբողջությամբ, գրասենյակի տվյալներով, ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների մեջ ներգրավված է 11,147 մարդ և 2117 միավոր տեխնիկա։
Հուլիսի 7-ի գիշերվա ջրհեղեղն ավերել էր մոտ 7 հազար բնակելի տուն 3 քաղաքներում՝ Գելենջիկում, Կրիմսկում, Նովոռոսիյսկում և Կրասնոդարի երկրամասի մի շարք գյուղերում։ Խաթարվել էր Էլեկտրականության, գազի և ջրի մատակարարումը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային երթևեկությունը։ ԱԻՆ-ի տեղեկացմամբ, մահացել է 171 մարդ։
Հատկապես տուժել է Կրիմսկ քաղաքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)