Պուտինի ուշացումը` միջպետական սկանդալ
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի զգալի ուշացումը ռուս-ուկրաինական պետական հանդիպումից առաջացրել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարի զայրույթը: Վերջինս ասել է. «Պուտինը անցել է ուշանալու բոլոր սահմանները. մեզ մոտ գալուց առաջ նա հանդիպել է բայքերներին և նրանց մարտական ընկերուհիներին"։
Նախարարը նաև հավելել է, որ Ուկարինան Ռուսաստանի հետ մաքսային միություն կազմելու հարցում Պուտինը վարում է պարտադրանքի քաղաքականություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպմանը մեկնելիս Պուտինը իրոք անակնկալ կանգառ էր արել Սևաստոպոլի մոտ` "Գիշերային գայլեր" բայքերական ակումբ այցելելու համար:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ