Հայաստանի տնտեսական ակտիվությունը առաջին կիսամյակում աճել է 7,9%-ով Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվում Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից Արարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվել Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆ Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ Պուտին Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի 

Սուրբ Աթոռում ՀՀ նորանշանակ դեսպան Նազարյանի հարցազրույցը «Վատիկան նյուզ»-ին

Համաշխարհային Մամուլ

 Սուրբ Աթոռում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանը հարցազրույց է տվել «Վատիկան նյուզ»-ին, որը վարել է «Ռադիո Վատիկան-Վատիկան Նյուզ»-ի հայկական բաժնի վարիչ-տնօրեն Ռոպէր Աթթարեանը: Դեսպանն անդրադարձել է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ իր հանդիպմանը, Հայաստան-Սուրբ Աթոռ հարաբերությունների պատմությանը և դրանց զարգացման ուղղությամբ իր անելիքներին:

Ներկայացնում ենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տրամադրած հարցազրույցի թարգմանությունը:

-Բարի եկաք, պարոն դեսպան։

-Բարի լույս և ողջունում եմ նրանց, ովքեր այս պահին լսում են մեր հաղորդումը։ Ինձ համար պատիվ է գտնվել «Վատիկան նյուզի» ստուդիայում, որտեղից աշխարհով մեկ սփռվում են լուրեր Վատիկանում ու նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ բազմամիլիոնանոց ռադիոունկնդիրներին հասցնելով կարևորագույն պատգամներ և ուղերձներ։

Հարց. Դուք մարտի 9-ին հանդիպեցիք Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին և դրանով իսկ ազդարարեցիք Ձեր դիվանագիտական գործունեության սկիզբը։ Ինչպե՞ս անցավ այդ հանդիպումը։

Կարեն Նազարյան Իհարկե, տպավորություններս ավելի քանի վառ են շաբաթ օրը տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողությունից, ինչպես նաև դրան հաջորդած երկու հանդիպումներից՝ Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի և Սուրբ Աթոռի պետքարտուղար՝ Կարդինալ Պարոլինիի հետ։

Նորին Սրբության հետ հանդիպումը բովանդակային էր ու ջերմ։ Նրա բարձր տրամադրությունը փոխանցվեց նաև ինձ, և արարողակարգային առումով այդ պահանջկոտ ու խորհրդավոր միջավայրում ես առիթ ունեցա Հռոմի Քահանայապետին ներկայացնել իմ հիմնական ասելիքը՝ դրա մեջ ներառելով, անշուշտ, ՀՀ իշխանությունների, երկրի ղեկավարության պատրաստակամությունն ընդլայնելու Սուրբ Աթոռի հետ մեր քաղաքական ու հումանիտար, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկկողմ կապերը։

Նորին Սրբությանը փոխանցեցի, որ մեր սրտերում ու մտքում շարունակում է վառ մնալ նրա պատմական այցը Հայաստան։ Հանդիպմանն առիթ ունեցա նաև լսելու Սրբազան Քահանայապետի հետաքրքիր մեկնաբանությունները, տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ իր գնահատականները, նա իր հուշերն ու տպավորությունները կիսեց Հայաստան կատարած այցելությունից՝ մի իրադարձություն, որն իր մեջ պարունակում էր նաև խաղաղություն ու բարիդրացիություն հաստատելու կարևորագույն պատգամ՝ ուղղված մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդներին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը բարձր գնահատեց սփյուռքի դերակատարումը և իր օրհնությունը տվեց հայ-վատիկանյան կապերի հետագա խորացման ու զարգացման համար իմ կողմից գործադրվելիք ջանքերին։

Ինձ ուղեկցողների ու անձամբ ինձ համար դա անմոռանալի պահ էր։ Հասկանալի է, որ Ֆրանցիսկոս Պապի հետ այսօրինակ հանդիպումը նաև պարտավորեցնող է այն առումով, որ Սուրբ Աթոռում ներկայացնում ես երկիր, ժողովուրդ, որն ունի հարուստ մշակույթ, պատմություն և համաշխարհային քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկն է, ու, միևնույն ժամանակ, հանդիսանում է երիտասարդ պետություն ու արագ զարգացող ժողովրդավարություն։

Հարց. Հիմնվելով Ձեր այս վերջին մտքին, մեկ այլ հարց․ ի՞նչ նշանակություն ունի նման պետության համար Սուրբ Աթոռում մշտական ներկայություն ունենալը։ Գիտենք, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական կապերը հաստատվել են 1992-ին, սակայն արդեն 6 տարի է, որ մենք ունենք ռեզիդենտ դեսպան, գործող դեսպանություն այստեղ։

Կարեն Նազարյան Նախ նշեմ, որ հայ-վատիկանյան առնչություններն ունեն բավականին հարուստ անցյալ, և դրանք, որոշ տվյալներով, սկիզբ են առնում 9-րդ դարից և խարսխվում են վաղեմի պատմական, մշակութային, հոգևոր կապերի, ինչպես նաև քրիստոնեական, մարդասիրական արժեքների վրա։ Առհասարակ, մենք (երկու պետությունները) կիսում ենք նույն համընդհանուր սկզբունքները, որոնք ընկած են ժամանակակից միջազգային հարաբերությունների, ՄԱԿ-ի կանոնադրության ու հիմնարար այլ փաստաթղթերի հիմքում:

Հայաստանը, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հռչակած երկիր, իր ուրույն դերակատարումը և առաքելությունն է տեսնում Սուրբ Աթոռի հետ ունեցած գերազանց հարաբերություններն ի ցույց դնել մյուս պետություններին ու ժողովուրդներին։ Այսօրվա միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների ու մարտահրավերների լուծման հարցերում Հայաստանը և Սուրբ Աթոռն ունեն ներդաշնակ մոտեցումներ և միևնույն ժամանակ նույն մտահոգությունները։ Դրանցից ես կառանձնացնեի խաղաղության ու զարգացման նպատակներին հասնելու մեր նույնական տեսլականը, աշխարհում հակամարտություններն ու տարաձայնությունները երկխոսության, ասել է թե, բանակցությունների միջոցով լուծելու մեր մոտեցումը՝ մերժելով ուժի կամ դրա սպառնալիքի գործադրումը։

Ի վերջո, առաջնային խնդիր ունենք ամենօրյա աշխատանքով պահպանել ու փայփայել անցնող ավելի քան 25 տարիների մեր միջպետական հարաբերությունները, դրանք տեղափոխելով հաջորդ՝ առավել խորացված փուլ։ Իմ խնդիրն է լինելու ամրացնել միասնության ու բարեկամության այն կամուրջը, որի հիմքերը դրվել են ՀՀ նախորդ բոլոր դեսպանների և հայության հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Ի դեպ, առիթն օգտագործելով, կցանկանայի շնորհակալությունս հայտնել Միքայել Մինասյանին՝ Սուրբ Աթոռում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանին, իր ներդրած հսկայական ջանքերի համար, որի արդյունքում մենք այսօր գործ ունենք հարուստ, դինամիկ երկկողմ կապերի և օրակարգի հետ։

Այսօր Սուրբ Աթոռում Հայաստանը ներկայանում է համեստ դիվանագիտական կազմով, ինչը մեզ բավականին ծանրաբեռնված է պահում, քանի որ, աշխատելով Վատիկանի հետ, դեսպանությունը զուգահեռաբար սպասարկում է նաև Պորտուգալիայի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի հետ մեր երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում հարաբերությունները։

Հարց. Նոր եք ստանձնել Ձեր պաշտոնը և, անշուշտ, ունեք սպասումներ, ծրագրեր, և ունեք նաև ապագայում իրականացվելիք նախաձեռնություններ։ Կարող եք հակիրճ ներկայացնել այդ ծրագրերը։

Կարեն Նազարյան Մեր աշխատանքի հիմնական ուղղությունները տարբեր են և ներառում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցեր։ Որքան որ հնարավոր է կփորձեմ ամփոփ խոսել այս մասին, քանի որ կնախընտրեի նախ քայլ կատարել և հետո հայտարարել կամ ներկայացնել դրա արդյունքները, սակայն, այս պահին կարող եմ ասել, որ մեր քաղաքական օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության հարցերը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանումը։ Կարծում եմ առանձնակիորեն մենք կանդրադառնանք Ս․ Հովհաննես Պողոս 2-րդի՝ Հայաստան այցի 20-ամյակին, որի առթիվ Հայաստանի կառավարությունը, Հայ առաքելական ու Հայ կաթողիկե եկեղեցիները համագործակցաբար կարող են հանդես գալ նախաձեռնությամբ՝ այդ իրադարձությունը ոգեկոչելու համար։ Մեր համատեղ խնդիրն եմ տեսնում պահպանել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձրաստիճան այցելությունների դինամիկան։ Մեզ համար կարևոր է աշխատանքը կաթոլիկ ազգաբնակչություն ունեցող այն երկրների հետ, ուր մենք չունենք դեսպանություններ, սակայն այդ երկրները ներկայացված են Սուրբ Աթոռում։

Գիտամշակութային բնագավառում նախատեսում ենք Հայաստանի տեսանելիության, հայկական մշակութային արժեքների ճանաչելիության ընդլայնման նպատակով ցուցահանդեսների կազմակերպում Հռոմում՝ այդ թվում՝ Սուրբ Աթոռի հովանավորությամբ։ Վատիկանի և Մատենադարանի արխիվային նյութերի, բնագրագիտական նոր հրատարակչությունների, համատեղ ուսումնասիրության, ձեռագրերի վերականգնման բնագավառում համագործակցությունը նույնպես համարում ենք առաջնային հարցեր։

Դեպի Հայաստան ուխտագնացությունների կազմակերպումը կլինի մեր ուշադրության կենտրոնում, այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են քայլեր։ Գիտաժողովների անցկացումը ՀՀ կառավարության, Սուրբ Աթոռի հովանու ներքո նույնպես կարևորում ենք՝ հաշվի առնելով այն համընդհանուր արժեքները և սկզբունքները, որոնք միավորում են մեզ։

Մեր օրակարգում կշարունակի մնալ աշխատանքը Սուրբ Աթոռի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների հետ։ Կարևոր եմ համարում կապը Մխիթարյան Միաբանության, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի ու դեսպանության միջև։ Մենք արժևորում ենք մինչ օրս ունեցած փոխհարաբերությունները և այսուհետ ևս պատրաստ ենք համատեղ աշխատել ու համագործակցել։ Տեղական համալսարաններում ուսանող հայ երիտասարդների հետ կապը, ովքեր հետաքրքրված կլինեն Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության գործունեությամբ, ևս կլինի մեր ուշադրության կենտրոնում։

Սա, իհարկե, ոչ ամբողջական ցանկն է մեր անելիքների, մեր օրակարգի և այս ամենն իրականացնելու համար մենք մեծապես կարիք ունենք աջակցության և խորհուրդների, ու կարծում եմ՝ հավաքական ջանքերով կհաջողվի լավագույնս ներկայացնել մեր երկիրն ու մշակույթը՝ առավել արդյունավետ դարձնելով մեր դիվանագիտական առաքելությունը Սուրբ Աթոռում։

Հարց. Շատ խիտ ծրագիր է, մաղթում ենք, որ կարողանաք իրականացնել բոլոր ծրագրերը և շնորհակալ ենք այս հարցազրույցին ժամանակ հատկացնելու համար՝ մաղթելով բարի երթ ու բարի սկիզբ Ձեր դիվանագիտական գործունեությանը։

Կարեն Նազարյան Կրկին շնորհակալ եմ բարեմաղթանքների համար ու ստուդիայում գտնվելու առիթն օգտագործելով՝ կցանկանայի նաև անդրադառնալ այս օրերին նշվող Ֆրանցիսկոս Պապի, որպես Հռոմի Քահանայապետ ընտրվելու տարեդարձին ու մեր երկրի իշխանությունների ու անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Նորին Սրբությանը և մաղթել, որ նրա նվիրական առաքելությունն այսուհետ ևս հաջողությամբ շարունակվի՝ ի փառս Հայաստան-Սուրբ Աթոռ հարաբերությունների, և ի բարօրություն աշխարհում արդարության հաստատման, ժողովուրդների միջև հաշտեցման ու համագործակցության։ Այս ուղղությամբ Նորին Սրբության հետևողական ջանքերը բարձր է գնահատել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով այսօր շնորհավորական հեռագիր է հղել Ֆրանցիսկոս Պապին: Վստահ եմ, որ շնորհավորանքներին են միանում միլիոնավոր հայեր՝ թե՛ Հայաստանում, Արցախում և թե՛ սփյուռքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ղրղզստանը զգալիորեն ավելացրել է ռուսական սուրճի ներմուծումըԼուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել է դառնալ տարածաշրջանային համագործակցության «թրենդ ստեղծողը»Գաստրոէնտերոլոգը պարզաբանել է՝ արդյոք պետք է լվանալ ձվերը պատրաստելուց առաջՃապոնիայի վարչապետը վերահաստատել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ անձնական բանակցություններ վարելու իր պատրաստակամությունըԶելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա և հանդիպել Վալերի ԶալուժնիինՀայաստանի տնտեսական ակտիվությունը առաջին կիսամյակում աճել է 7,9%-ովԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ներգրավել ևս 30 հազար հյուսիսկորեացի զինծառայողիԹրամփի «չորրորդ ժամկետի» մասին հայտարարությունն անվանել են քաղաքական տրոլինգՆահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն էԼրագրողը նոր մանրամասներ է հայտնել Կիևի մերձակայքում խոցված ռազմական ցուցահանդեսի մասինՌուսաստանի դեսպանը մեկնաբանել է Անդրեա Պիռլոյի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակըWSJ․ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ հարվածները՝ Patriot համակարգերի պաշարների մտահոգության պատճառովԷստոնիան ոստիկաններ և սահմանապահներ կուղարկի Լատվիա՝ ԵՄ արտաքին սահմանն ուժեղացնելու համարՄեծ Բրիտանիայի վարչապետը իր շանը չի տեղափոխի Դաունինգ սթրիթ՝ Լարի կատվի պատճառովՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվումԹեհրանը կորոշի իր պատասխանը Կիևին իրանցի նավաստու մահվան կապակցությամբՀայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգԿրեմլը հայտնել է Պուտինի սպասվող հեռախոսազրույցի նոր մանրամասներըՈտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-իցՀնդկաստանի ԱԳՆ-ը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում նավի վրա հարձակումից հետոԱրարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվելԲժիշկը բացատրել է՝ ինչի մասին կարող է վկայել գառան միս ուտելու անընդհատ ցանկությունըՊուտինը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿՀնդկաստանը Ուկրաինայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Սև ծովում նավի վրա հարձակման պատճառովWP. Բայդենը նկատելիորեն տկարացել է մետաստատիկ քաղցկեղի դեմ պայքարի պատճառովՀիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1400-ըՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներինԲժիշկը զգուշացրել է մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջուր օգտագործելու վտանգների մասինԲիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև ՀայաստանըԾառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ ՊուտինՀամացանցում քննարկել են Ելցինի 1993 թվականի արտասովոր կերպարըՍիեթլում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երեքիԼիցքավորվող հեռախոսն օգտագործած դեռահասը մահացել է էլեկտրահարումիցՍամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի Ռուսաստանը հայտարարել է Կրիվոյ Ռոգում Ուկրաինայի ռազմական լոգիստիկ կենտրոնին հարված հասցնելու մասինԼեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Նավրոցկիին Ուկրաինային Patriot-ների մատակարարման վերաբերյալ ստելու մեջ«Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. ՋրբաշյանԵվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիներըԿանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանքՀիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայքՓրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ ԾառուկյանըԻրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան
Ամենադիտված