Ինդոնեզիայում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ. նա փորձել է թմրեցրած օրանգուտան տեղափոխել
Համաշխարհային Մամուլ
Ինդոնեզիայի նահանգ Բալիում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ. նա փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրեցրած օրանգուտան տեղափոխել: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Ռուս զբոսաշրջիկ Անդրեյ Ժեստկովը ձերբակալվել է Դենպասարա օդանավակայանում, երբ փորձել է հատել անվտանգության գոտին Ռուսաստան գնալու նպատակով:
Անվտանգության ծառայողները կասկածելի անձին կանգնեցրել են և բացել ուղեբեռը, որտեղ գտել են երկու տարեկան օրանգուտանին, որը քնած էր եղել զամբյուղի մեջ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի