Ղազախստանում կփակե՞ն արտասահմանից գումար ստացող ՀԿ-ները
Ռուսաստան
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատում Կոմունիստաժողովրդական կուսակցությունը ներկայացնող պատգամավորներից մեկը առաջարկել է օրենք ընդունել, համաձայն որի՝ պետք է փակվեն բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք կունեան որևէ ֆինանսավորում արտասահմանից: Total.kz-ի հաղորդմամբ՝ պատգամավորն ասել է, որ կարիք չկա նման կազմակերպությունները "գործակալ" անվանել, ավելի լավ է պարզապես փակել օտարերկրյա գումարներով աշխատող ՀԿ-ները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետական դուման "Եդինայա Ռոսսիա" խմբակցության առաջարկով շաբաթներ առաջ ընդունել էր օրենք, համաձան որի՝ արտասահմանից գումար ստացող ոչ առևտրային կազմակերպությունները կկոչվեն "գործակալ-կազմակերպություններ":


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)