Ռուսաստանի պետավտոտեսչությունը չի ճանաչել Պուտինի մեքենան
Ռուսաստան
Ուսաստանի պետավտոտեսչությունը չի ճանաչել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի սև «Մերսեդեսը», որով Պուտինը մայիսի 7-ին մեկնում էր իր երդմնակալության արարողությանը: Այդ մասին հաղորդում է Լenta.ru-ն, մանրամասնելով, որ խոսքը մի խումբ ակտիվիստների նախաձեռնած դիմումի՝ պետավտոտեսչությունից ստացված պատասխանի մասին է:
Բանն այն է, որ ՌԴ նախագահի երդմնակալության արարողության օրը Պուտինի «Մերսեդես»-ի վրա բացակայել է դիմացի պետհամարանիշը (եղել է միայն ետևի` Т125Н У199 պետհամարանիշը) և ակտիվիստները, հեռուսատատեսության տեսագրությունից հանելով սև "Մերսեդեսի" նկարը, ուղարկել են այն պետավտոտեսչություն՝ պահանջելով, որ վերջինս հայտնաբերի առանց դիմացի պետհամարանիշի երթևեկողին ու տուգանի: Սակայն պետավոտտեսչությունը պատասխանել է, որ իրենց չի հաջողվել պարզել սև գույնի "Մերսեդեսի" վարորդի ինքնությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)