«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը` «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է «Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Յումտիտիի ծառայություններով: Այս մասին հայտնում է Tribalfootball-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն կատալոնյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճռել առաջիկա ամռանը: Կատալոնյան թիմը ցանկանում է թիմ հրավիրել «Այաքս»-ի պաշտպան Մատեյս Դե Lիգտին:
Յումտիտին հայտնվել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում:
Ֆուտբոլիստը կատալոնյան թիմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում:
Յումտիտիի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2023թ-ի ամռանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)