«Արսենալ»-ի նպատակը լավագույն քառյակում լինելն է. Էմերի
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է իր թիմ խաղի մասին և նշել, որ«Արսենալ»-ը կկարողանա Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանը ավարտել լավագույն քառյակում:
«Արսենալ»-ի նպատակը լավագույն քառյակում լինելն է: Դրա համար վերջին հանդիպումներում այնպիսի խաղ պետք է ցուցադրենք ինչպիսին ցուցադրել ենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում (2:0): Շարունակում ենք պայքարել նաև Եվրոպայի լիգայի համար, բայց Չեմպիոնների լիգայում հայտնվելը ավելի կարևոր է»,- մարզչի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Ներկա պահին լոնդոնյան թիմը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է` 60 միավորով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)