WhatsApp-ում կհայտնվի մութ էկրանի ռեժիմ
Այլ
Android-ի համար WhatsApp մեսենջերի նորացված տարբերակում կհայտնվի մութ էկրանի գործառույթ:
Ինչպես նշել է Wabetainfo պորտալը, հավելվածի օգտատերերը կկարողանան փոխել ինտերֆեյսի գունային գամման՝ տեքստը դարձնելով սպիտակ սեւ ֆոնի վրա: Սպասվում է, որ նոր գործառույթն էկրանին կնվազեցնի փայլքերը եւ կդյուրացնի հաղորդագրությունների ընթերցումը թույլ լուսավորության դեպքում: Նորամուծությունը մատչելի կլինի 2.19.82 բետա-նորացման մեջ: Տարբերակի պաշտոնական ռելիզի օրն առայժմ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)