Մենք զանազանում ենք առեւտրականների եւ վանդալների ցույցերը․ Ալի Լարիջանի Այս գիշեր երկնքում պայծառ հրագնդեր կհայտնվեն Որ հասցեներում հոսանք չի լինի Ուկրաինայի նախագահի գրասենյակը կգլխավորի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը Կանխատեսում․ Ինչպիսի՞ն կլինեն կլիմայական ցուցանիշները 2026-ին Բժիշկը նշել է մթերքները, որոնք պետք է ուտել առավոտյան՝ խնջույքից հետո Արման Ծառուկյանը Վայոց ձորի մարզպետի ուղեկցությամբ այցելել է զորամաս Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում ամանորյա տոներից հետո Տաթև Ասատրյանի ու ամուսնու սիրառատ պարը ձյան տակ «Առաջին ձմեռը առանց քեզ». Արա Դեղտրիկյանի դստեր հուզիչ գրառումը՝ լուսահոգի հայրիկի մասին Լարսը շարունակում է փակ մնալ Մահացել է շախմատի Հայաստանի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարգսյանը 

Սահմանին զգոնություն է պետք պահպանել․ ի՞նչ սպասել Ալիև- Փաշինյան առաջին պաշտոնական հանդիպումից

Քաղաքական

«Ադրբեջանական դիրքրոշումը հանդիպումներին ընդառաջ, սկզբունքորեն չի փոխվել։ Հակառակորդը փորձում է լարվածություն մտցնել հանդիպումներից առաջ՝ ցույց տալով, որ խաղաղությունը լավ բան է, բայց կարող է լինել նաև այլ լուծումներ։ Չնայած՝ 2016 թվականին նրանք այդ մտքին համապատասխան արձագանքը ստացել են»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։

Մարգարովը նկատեց, որ Ադրբեջանի կողմից սահմնային ինժեներական աշխատանքները, պարբերաբար լարվածություն ստեղծելը` ռազմավարություն է, որը չի կարող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին սպասվող հանդիպման վրա անդրադառնալ։ Սակայն քաղաքագետը նաև նշեց, որ անհրաժեշտ է զգոնություն պահպանել, քանի որ սահմանին ցանկացած ինժեներական աշխատանք կարող է կապ ունենալ ռազմական գործողությունների վերսկսման հետ։ 

Թեպետ երկու երկրների ղեկավարների հանդիպման համար, ինչպես վարչապետ Փաշինյանն էր հայտնել՝ չկա կոնկրետ օրակարգ, սակայն, ըստ քաղաքագետի՝ շուրջ 30 տարի կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող երկրների քննարկման առանցքը, բնականաբար, կոնֆլիկտը և դրա լուծման եղանակներն են․ «Սա առաջին պաշտոնական հանդիպումն է, որը ենթադրում է նաև անդրադարձ՝ Հայաստանի կողմից ձևաչափի փոփոխմանը կամ վերկանգնմանը։ Հնարավոր է՝ նաև Վիեննայի եղանակը սկզբում քննարկվի՝ սառույցը ջարդելու համար։ Այստեղ ենթադրելի է, որ քննարկումների ժամանակ կողմերը հաստատելու են իրենց դիրքորոշումը՝ կոնֆլիկտի կարգավորման իրենց տեսլականի վերաբերյալ, որը Հայաստանի կողմից Արցախի ներկայացուցիչների ներգրավումն է բանակցային սեղանին, իսկ Ադրբեջանի կողմից, կարծում եմ, պնդելու են, որ ձևաչափը պահպանվի, իսկ եթե խոսակցությունը հասնի նրան, որ համաձայնվեն, այդ դեպքում Ադրբեջանը հնարավոր է՝  ներառի ԼՂ ադրբեջանական համայնքին, որն այլ ձևաչափի կտանի քննարկումը, քանի որ դա մինջհամայնքային խնդիր չէ։ Իսկ միջնորդները գուցե հնչեցնելու են այն միտքը, որ անհրաժեշտ է պատրաստել քաղաքացիներին խաղաղության, սակայն չեն ասելու, թե ինչպես է հնարավոր պատրաստել խաղաղություն մի ժողովրդի, որը հայի հանդեպ ատելությունը դարձրել է պետական քաղաքականություն»,-ասաց Մարգարովը։

Վերջինս այս մակարդակի հանդիպումները կարևորում է, քանի որ միայն այսկերպ է հնարավոր, որ խնդիրը ռազմական լուծում չստանա․ «Միջնորդների առաքելությունը ոչ միայն համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումն է, այլ նաև այն, որ լարվածությունը, որը կա սամանին՝ միջին ինտենսիվության կոնֆլիկտների չվերածվի։ Առնվազն այս հանդիպումները պետք է շարունակվեն՝ որպես այլընտրանք ռազմական գործողությունների։ Այլապես՝ այլընտրանքը միշտ կա»,- ամփոփելով ասաց Մարգարովը։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք զանազանում ենք առեւտրականների եւ վանդալների ցույցերը․ Ալի ԼարիջանիԱյս գիշեր երկնքում պայծառ հրագնդեր կհայտնվենՈր հասցեներում հոսանք չի լինի Ուկրաինայի նախագահի գրասենյակը կգլխավորի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը Կանխատեսում․ Ինչպիսի՞ն կլինեն կլիմայական ցուցանիշները 2026-ին Բժիշկը նշել է մթերքները, որոնք պետք է ուտել առավոտյան՝ խնջույքից հետո Արման Ծառուկյանը Վայոց ձորի մարզպետի ուղեկցությամբ այցելել է զորամաս Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում ամանորյա տոներից հետո Տաթև Ասատրյանի ու ամուսնու սիրառատ պարը ձյան տակ«Առաջին ձմեռը առանց քեզ». Արա Դեղտրիկյանի դստեր հուզիչ գրառումը՝ լուսահոգի հայրիկի մասին Լարսը շարունակում է փակ մնալՄահացել է շախմատի Հայաստանի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարգսյանը Արարատի մարզում ամուսինը դանակահարել է հղի կնոջըՆա անխոնջ ծառայեց մեր Տիրոջը, որի շնորհիվ շատերը ճանաչեցին Աստծուն. Հայր ԶաքարիաՎանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բուք էԻնչպես է Արամեի երգելու ընթացքում դերասան Անդոն բեմը մաքրում ձյան շերտից (տեսանյութ)Հունվարի 24-ին կնվաճեմ UFC-ի տիտղոսը, իսկ հունվարի 25-ին այն կբերեմ Ռուսաստան․ Արման ԾառուկյանՇատերս ենք սպասում, որ 2026-ը կդառնա բեկումնային․ Տաթևիկ Հայրապետյան«Եվրոմեդիա24»–ը «Վաստակաշատ մանկավարժ» մրցանակը շնորհել է Նելլի Հակոբյանին և Զարուհի Սերոբյանին (տեսանյութ)Նորավանք վանական համալիր տանող ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. կան տուժածներԿազմվել է սեփական ուժերով հարստացած երիտասարդ միլիարդատերերի վարկանշային ցուցակըԽոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան վիրավորներԷրդողանն ու Թրամփը հունվարի 6-ին կքննարկեն Ուկրաինայի հարցը Վրաստանը սկսել է մերժել որոշակի կատեգորիայի ռուսաստանցիների մուտքը երկիր «Արագածոտնի թեմի անդամներին խնդրում եմ ինձ տրամադրել համապատասխան նյութեր». Վահան Հովհաննիսյան«Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել MLS-ում Հոսանքազրկման մասին ՀԷՑ-ը նոր հայտարարություն է տարածել Փաշինյանի նոր հայտարարությունը` իր գիտակցված ու դավաճանական քայլերի վկան․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղումԻրանում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Իրանի իշխանությունները Թրամփին կոչ են արել չմիջամտել երկրի ներքին գործերին Մանրամասներ` Չաղ Ռուստամի հոր մահվան դեպքիցԻնչպես է աղվեսը Վարդենիսում գյուղացու բադը գողանում (տեսանյութ)Ամրագոտին վթարի ողբերգական ելքը կանխելու լավագույն միջոցներից է. ՆԳՆ «Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել էՎերին Լարսով և Խաչի լեռնանցքով երթևեկությունը փակ է, հարյուրավոր մեքենաներ են մնացելՎարշավայում Ամանորի գիշերը բռնկվել է քաղաքային տոնածառը Թրամփը սպառնացել է Իրանին Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը այրվել է 1173 մեքենա Մահացել է Լևոն Մնացականյանի քույրը Մաքրվում և մշակվում է Սևան-Մարտունի ճանապարհը «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի պաշտպանի հետՀայաստանը Ռուսաստանից ավելի քան 12 միլիոն դոլարի ոչ ալկոհոլային ըմպելիքներ է ներմուծել ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ Որ ճանապարհներն են այս պահին փակՀանրապետության հազարավոր հասցեներում այս պահին հոսանք չկա387 քաղաքացու ցուցաբերել է օգնությունՏարադրամի փոխարժեքները հունվարի 2-ինԱՄՆ-ում հայտարարել են Զելենսկի-Թրամփ գործարքի վտանգի մասինԵրթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր․ Երևանի քաղաքապետարան
Ամենադիտված