Հայ հրաձիգները կարող էին ավելին անել Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Հրաձգության հավաքականի անդամների կարծիքով` մարզիկներն ունակ էին ավելի լավ արդյունք գրանցել Եվրոպայի առաջնությունում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր Հովհաննես Մարգարյանը ոչ բավարար արդյունքների գրանցման պատճառներից մեկը նշեց փորձի պակասը: «Բավականին բարդ մրցաշար ստացվեց: Եվրոպայում բարձր մակարդակի մարզիկները շատ են: Մեծ ջանքերի գնով և մարզվելով կարողանում ենք արդյունքի հասնել: Եվրոպայի առաջնությանը մեր մասնակցության ժամանակ զգացնել էր տալիս փորձի պակասը: Կարող էի ավելին անել»,-ասաց նա:
Հավաքականի մյուս անդամը` Զավեն Իգիթյանը, ով շատ մոտ էր Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուն, շեշտեց, որ արդյունքի վրա որոշիչ ազդեցություն ունեցավ հուզմունքը: «Զբաղեցրեցի 4-րդ հորիզոնականը, բայց կարող էի ավելին: Եզրափակիչում առաջին կրակոցներից հետո ընթանում էի առաջին տեղով, բայց մեկ կրակոցով հետ ընկա մյուսներից և զբաղեցրեցի 4-րդ տեղը: Այդ էլ կրկին փորձի պակասի պատճառով էր: Հուզմունք էլ կար, լարված էլ էի: Հուսով եմ, որ կսկսենք ավելի շատ միջազգային մրցաշարերի մասնակցել, մինչև կկարողանանք առավել շատ փորձ հավաքել»,-եզրափակեց մարզիկը:
Խորվաթիայում մարտի 16-25-ը Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը խառը վազք վարժությունում ցույց է տվել գերազանց արդյունք: Նա խոցել է 378 միավոր՝ մինչև 21 տարեկան երիտասարդների պայքարում գրավելով 2-րդ հորիզոնականը: Եվ, ընդամենը 1 միավոր չբավականացրեց դառնալ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Իսկ Զավեն Իգիթյանը Եվրոպայի առաջնությանն ատրճանակ ձևի երիտասարդ տղաների պայքարում հավաքելով 572 միավոր 8-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում 198.4 միավորով գրավել է 4-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)