Ամեն ինչի հիմքում ժողովրդի կամքն է. Գոռ Գևորգյանը՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին
Քաղաքական
Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը կառավարությունից դեռ չի եկել խորհրդարան:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը նշեց, որ այն դեռ քննարկումների փուլում է` շուտով կբերվի խորհրդարան:
Հարցին՝ ի՞նչն է ուշացման պատճառը, հնարավո՞ր է արդյոք՝ նոր փոփոխություններ լինեն նախագծում` գազավորված ըմպելիք արտադրողների և հանրության կողմից բարձրացրած բողոքի ակցիաներով պայմանավորված, պատգամավորը պատասխանեց. «Առհասարակ, ամեն ինչի հիմքում դրված է ժողովրդի կամքը, եթե դա պայմանավորված է պետության զարգացմամբ: Հենց ժողովրդի կամքը հաշվի առնելով էլ քննարվում է և գալու է ընդհանուր հարթակ»,- եզրափակեց Գոռ Գևորգյանը:
Սիլվի Տիգրանյան


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)