Ազգային ժողովը միաձայն վավերացրեց 2 համաձայնագիր
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովը վավերացրեց հեղինակային իրավունքներին և Ճապոնիայի հետ ազատ ներդրումներին վերաբերող երկու համաձայնագիր: Համաձայնագրերը վավերացնելու մասին նախագծերն ընդունվեցին ԱԺ-ի մարտի 28-ի հերթական նիստում:
Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր:
Համաձայնագրով կարգավորվում է հեղինակային և հարակից իրավունքների ոլորտը ԵԱՏՄ անդամ երկրներում:
ՀՀ-ի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չկային:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)