Քաղաքական «աբիժնիկություն»․ Irakanum.am
Քաղաքական
Irakanum.am-ը գրում է․ Նախորդ տարի երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նախկին իշխանության թեւի տակ ծվարածների համար լավ առիթ էր դիրքավորվելու գործող իշխանության հովանու ներքո։ Նախկինում առիթներ եղել են անդրադառնալու գործող իշխանության այս կամ այն ներկայացուցչին, ով օրինակ մեկ տարի առաջ այլ կարծիք ուներ, հիմա՝ բոլորովին այլ։ Քաղաքական հայացնքները փոխելու եւ նորերին հնազանդվելու մերօրյա հեղափոխականներից շատերի վարքագիծն այլեւս զարմանք չի առաջացնում։
Սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունը ըստ էության հետագայում պետք է վերածվեր քաղաքական «աբիժնիկության»։
Գործող իշխանության ներկայացուցիչներից շատերը մնացել են անցյալի ստվերների ներքո, փորձելով «կռիվ» այն անձանց դեմ, որոնց հանդիպելիս պատրաստ են անգամ ճանապարհը փոխել։
Մեր հրապարակումներում անդրադարձել էինք Իմ քայլը դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյանին։ Վերջինս ընկերական կապերի մեջ է Սյունիքի նախկին մարզպետներից Վահե Հակոբյանի հետ։ Վահե Հակոբյանն էլ իր հերթին հանդիսանում էր Սերժ Սարգսյանի կադրը։ Հենց Սարգսյանի հովանավորչության արդյունքում էր Հակոբյանը զբաղեցրել Սյունիքի մարզպետի պաշտոնը։ Ինքը՝ Տիգրան Կարապետյանը իշխանափոխությունից հետո տարբեր լրատվամիջոցներով հայտարարում էր, թե որեւէ կապ չի ունեցել նախկին ռեժիմի հետ։ Մինչդեռ լուսանկարը, որը հայտնվել է մեր տրամադրության ներքո խոսում է հակառակի մասին։
Ի՞նչ է անում Տիգրան Կարապետյանը, բացի այն, որ փորձում է օգտագործելով իր վարչական լծակները զարգացնել իր բիզնեսը։ Մինչ այս պահը պատգամավորը օրենսդրական որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, ԱԺ ամբիոնից չի բարձրացրել սյունեցիներին մտագոհող հարցերը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)