Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

«Տաշիրը» 4 միլիոն քառակուսի մետր բնակարաններ կկառուցի «նոր» Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում

Ռուսաստան

«Տաշիր» ընկերությունների խումբը երեք նոր նախագիծ է մշակում մերձմոսկովյան շրջանում և «նոր» Մոսկվայի տարածքում, որոնք ընդհանուր դրությամբ 4 միլիոն քառակուսի մետր բնակարանների շինարարություն են ենթադրում, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է խմբի փոխնախագահ Իգոր Բուլատովը։

«Դրանցից մեկը մոտ 3 միլիոն «քառակուսի» է և երկուսը՝ 500 հազարական քառակուսի մետր»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։

Միաժամանակ ըստ նրա, բոլոր այդ նախագծերը կիրականացվեն Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհից ավելի քան 5 կիլոմետր հեռավորության վրա»։

Բուլատովն ընդգծել է, որ այդ տարածքների զարգացման վերջնական հայեցակարգը դեռ պատրաստ չէ։

Միաժամանակ երեք նախագծերից մեկը գտնվում է «նոր» Մոսկվայում, մատնանշել է խմբի փոխնախագահը։

Ինչպես նախկինում հաղորդում էին ԶԼՄ-ները, А101 նախագծին պատկանող հողերում «Տաշիրը» պատրաստվում է Վլադիմիր Գրուզդևի (հողատեր) ընտանիքի հիմնադրամի հետ մեկտեղ 600 հազար քառակուսի մետրանոց բնակատեղի կառուցել։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ նախագիծը ամբողջական ենթակառուցվածքով, մանկապարտեզներով և դպրոցներով փակ գյուղաքաղաքի կառուցում է ենթադրում։

«Ի դեպ, մենք ավելի շուտ ենք ներգրավվել այդ նախագծում, քան միավորված տարածքների մասին խոսակցություններն էին սկսվել, և ինտուիցիան մեզ չխաբեց: Այժմ այդ տարածքն ավելի գրավիչ է դարձել»,- ընդգծել է Բուլատովը։

Միաժամանակ նա մատնանշել է, որ ընկերությունը չի շտապում իրականացնել այդ նախագիծը, հանձնման հստակ ժամկետներ դեռ չեն հաստատվել։

Բուլատովը տեղեկացրել է նաև, որ այս տարի ընկերությունն արդեն նախատեսում է հանձնել Մոսկվայում իրականացվող նախագծերը՝ «Գազոյլ-Սիթի»-ն և «Դիրիժաբլ»-ը, որտեղ ներկա պահին ավարտվում են հարդարման աշխատանքները և մեկնարկում է վաճառքը։

«Տաշիր» խումբը ստեղծվել է 1999-ին։ 2004-ին ընկերությունը դուրս է եկել զարգացման և առևտրային անշարժ գույքի մոսկովյան շուկա։

«Տաշիրը» զբաղվում է բնակարանների, վարչական և արտադրական շենքերի, առևտրային-զվարճության և բիզնես կենտրոնների, հյուրանոցների, լոգոկենտրոնների, ճանապարհների, գազատարների և այլ օբյեկտների նախագծմամբ և շինարարությամբ։

INFOLine ընկերության հետազոտության համաձայն, 2011-ին ՌԴ-ում «Տաշիրը» առևտրային տարածքների ծավալով երկրորդ տեղն է զբաղեցրել առևտրային կենտրոնների սեփականատերերի շրջանում ՝ գրեթե 1,19 միլիոն քառակուսի մետր արդյունքով։

Խմբում նաև ընդգրկված է «Մեր տուն» հիպերմարկետի ցանցը, «Գրանդֆուդ» ռեստորանների ցանցը, «Սինեմա-սթար» կինոցանցը և «Կասկադ» էներգետիկ հոլդինգը։ «Տաշիրի» բիզնեսը համախմբում է ավելի քան 200 ընկերություն, իսկ խմբի աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 40 հազարը։ Ընկերության հիմնական սեփականատերը Սամվել Կարապետյանն է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված