Հրշեջները մարել են Մարտունիում բռնկված հրդեհը
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը ապրիլի 9-ին, ժամը 18։27-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Արցախի փողոցում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։34-ին, մարվել՝ 19։15-ին։
Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 4 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան