«Ուրարտուն» կրճատեց հաշվի տարբերությունը
Հասարակություն
Բասկետբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ խաղում այս անգամ հաղթանակ տոնեց «Ուրարտու»-ն:
Ա լիգայի եզրափակչի երկրորդ խաղում «Ուրարտու Վիվառոն» սեփական հարկի տակ հավասար պայքարում կարողացավ 93-89 հաշվով առավելության հասնել «Արագած»-ի նկատմամբ՝ եզրափակչում հաշիվը դարձնելով 1-3:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Շեյն Հենրին (Արագած), ով վաստակեց 26 միավոր, 13 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Այս թիմերի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 20:00-ին «Միկա» մարզադահլիճում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան