Սեքս-սկանդալ Վրաստանում. «Իմեդի» ՀԸ հայտնի հաղորդավարը սիրահետել է լրագրողին` խոստանալով բարձրացնել պաշտոնը
Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել քաղաքային դատարանի վճիռը՝ «Իմեդի» ՀԸ-ի սկանդալային հայտնի հեռուստահաղորդավար Շալվա Ռամիշվիլիին մեղավոր ճանաչելով երիտասարդ լրագրողուհի Տատիա Սամխարաձեի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru կայքը:
2018-ի հունվարին դատարանը Սամխարաձեի կողմից ներկայացված ապացույցների հիման վրա Ռամիշվիլիին մեղավոր էր ճանաչել և պարտավորեցրել որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել երկու հազար լարի: Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին այդ վճիռը թողել է անփոփոխ:
Գործի գլխավոր ապացույցը Ռամիշվիլիի կարճ տեքստային հաղորդագրություններն էին, ինչպես նաև զրույցի աուդիո ձայնագրությունը, որի իսկությունը դրանց հեղինակը կասկածի տակ էր դնում: Այնուամենայնիվ, ձայնագրությունների իրական լինելը հաստատել է Վրաստանի դատական փորձաքննության ազգային բյուրոն:
Ինքը Սամխարաձեն հայտարարել է, որ գործը նախադեպային է Վրաստանի արդարադատության մեջ, քանի որ սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի դատարանը սեռական ոտնձգության գործ է քննել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան