Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ Դեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերային «Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում 

Բալասանյանն ասել է՝ եթե փորձեն ավտոերթով գալ Արցախ՝ իրենց համար ավելի վատ կլինի, քան եղավ Բերձորի ժամանակ. «Սասնա Ծռեր»

Հասարակություն

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին: Հայտարարությունը՝ ստորև.

«2019 թ․ ապրիլի 9-ին ՀՀ Արցախի մարզի Ասկերանի շրջանի վարչական մարմինների եւ համայնքների ղեկավարների՝ անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Վիտալի Բալասանյանը, կոպիտ կերպով եւ բացահայտ ցինիզմով անցել է իր պաշտոնեական լիազորությունները եւ, չարաշահելով իր պաշտոնեական դիրքն ու վարողի իրավունքը՝ խորհրդակցությունը վերածել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ու «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու եւ նրանց անդամների նկատմամբ բռնություն գործադրելու անհրաժեշտության քննարկման:

Պետականորեն գրանցած եւ օրինական կերպով գործող քաղաքական կուսակցությունների նկատմամբ բռնության եւ այլ հակաիրավական քալեր կատարելու վերաբերյալ իր պնդումները նա ձգտել է հիմնավորել այն հանգամանքով, որ նրանք քաղաքական կարծիք են հայտնում, որ Արցախը ՀՀ մարզ է, ինչպես նաեւ նախատեսում են խաղաղ ավտոերթ կազմակերպել Երեւանից դեպի Արցախ:

Բացի դրանից՝ մատնացույց անելով խորհրդակցությանը մասնակցող Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավար Գեղամ Գրիգորյանին, որը «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարության համակարգողն է, փորձել է նրան սպառնալի ոճով երկընտրանքի առջեւ կանգնեցնել՝ ստիպելով հրաժարվել իր քաղաքական հայացքներից կամ հեռանալ դահլիճից:

Գեղամ Գրիգորյանից ստանալով իրավունքի, սահմանադրականության եւ օրինականության հղումներով հիմնավորված արժանապատիվ ու իրավաչափ պատասխան՝ Վիտալի Բալասանյանն էլ ավելի է կոշտացրել իր դիրքրոշումը եւ բոլորի ներկայությամբ նրան բացեիբաց սպառնացել է, թե փոխանցիր քո ընկերներին, որ եթե այս անգամ էլ փորձեն ավտոերթով գալ Արցախ, ապա իրենց համար շատ ավելի վատ կլինի, քան եղավ Բերձորի ժամանակ:

Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ իշխանություններին, ՀՀ քաղաքացիներին եւ քաղաքական կազմակերպություններին իրար հետեւից մարտահրավերներ նետելու, նախկինում կատարված բռնություններն անհրաժեշտ ու տեղին համարելու, այդ բռնությունները կրկնելու  սպառնալիքներ հնչեցնելու վարքագիծն ու գործողությունները ոչ միայն անհամատեղելի են պետական բարձր պաշտոնի հետ, այլեւ ենթակա են քրեաիրավական գնահատականների եւ պատասխանատվության:

Անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյայի դիրքից դրսեւորված՝ քաղաքական կազմակերպություների, նրա անդամների եւ աջակիցների նկատմամբ նրա վերաբերմունքն ու սպառնալիքներն առավել վտանգավոր եւ իրական են այն պարզ պատճառով, որ Արցախի բոլոր շրջանների ուժային մարմինների ղեկավարները դրանք կարող են ընդունել որպես բարձրագույն իշխանության հրաման ու հանձնարարություն եւ, ըստ այդմ՝ իրագործել դրանք նույն բերձորյան տարբերակով:

ՀՀ իշխանություններից և բոլոր պատկան մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում ենք ըստ իրենց լիազորությունների.

1․ քաղաքական և/կամ իրավական գնահատականներ տալ Վիտալի Բալասանյանի կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ նրանց քաղաքական հայացքների եւ գործողությունների համար բռնություն կատարելու սպառնալիքներ հնչեցնելու, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների, մասնավորապես՝ ազատ գործելու, մտքի, խոսքի և կարծիք հայտնելու ազատությունների, ազատ տեղաշաժվելու, հավաքների ազատության, գաղափարախոսական բազմակարծության, բազմակուսակցականության, այլակարծության հիմքով խտրականության չենթարկվելու, օրենքի առջեւ հավասարության, միավորումներ, այդ թվում՝ կուսակցություններ ստեղծելու ու դրանց անդամագրվելու իրավունքների ոտնահարման կամ դրանց ոտնահարման սպառնալիքների փաստերին,

2․ այդ գնահատականների հիման վրա լուծել նրա հետագա պաշտոնավարման եւ քրեաիրավական պատասխանատվության հարցը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասին
Ամենադիտված