Մահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով Ֆրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ «Խաղաղությունը պետք է վերածվի շոշափելի իրականության» Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ահազանգում է․ մտահոգված են Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Սլովենիան աջակցում է ԵՄ-Հայաստան խորացող գործընկերությանը․ Կայզերը՝ Միրզոյանին Հրազդանում բացվել է արհեստական բանականության գործարան Միլիբենդը շնորհավորել է Միրզոյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվ Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի փեսան. Մասկը մերժեց Զելենսկու պահանջը՝ հարվածել ՌԴ-ին Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «15 հազար դրամ նվեր»՝ խաբեության ծուղակ․ կեղծ կայքով գողանում են բանկային հաշիվների տվյալները «Ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին Այս տարի ե՞րբ կնշվի խաղողօրհնեքը 

ԵԽԽՎ-ում Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը

Քաղաքական

Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ կատարելիք այցի օրակարգի վերաբերյալ: Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար արդեն իսկ կան գրանցվածներ, ցուցակը բազմազան է, իսկ գրանցումը դեռևս շարունակվում է: «Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց, որ ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: Նրա խոսքով՝ ադրբեջանցիների հարցերը կանխատեսելի են:   

Հարցին, թե ըստ օրակարգի քանի՞  պատվիրակ Նիկոլ Փաշինյանին հարց տալու հնարավորություն կունենա, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը պատասխանեց, որ դա կախված է ժամանակից. «Պետության ղեկավարներին մեկ ժամ է հատկացված, որի մեջ ներառվում է ելույթը և հարցերը: 15-20 րոպե ելույթի համար կլինի և մոտ 30-35 րոպե կհատկացվի հարց ու պատասխանին»,- ասաց նա:

Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը շատ հագեցած է, նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:  «Պաշտոնապես կբացվի Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես. այն կբացեն վարչապետը, Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը: Նաև նախատեսված է հանդիպում Ստրասբուրգի հայ համայնքի հետ, ինչպես նաև այցելություն Ստրասբուրգի Մայր տաճար»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգ կատարելիք այցից ակնկալիքները մեծ են:  «Մենք լայն օրակարգ ունենք Եվրոպայի խորհրդի հետ, հատկապես օրենսդրական բարեփոխումների, Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաների ստորագրման և վավերացման, ինչպես նաև մասնագիտական մարմիններին անդամակցությունն ընդլայնելու առումով: Եվ այս քննարկումները միանշանակ կնպաստեն այդ գործընթացին: Մենք ունենք գործողությունների ծրագիր Եվրոպայի խորհրդի հետ, 2019 թվականին պետք է տանք մեկնարկը, ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար, որը ներառում է տարբեր ոլորտներում աջակցություն կազմակերպության կողմից: Եվ, իհարկե, այս այցը այդ գործընթացին նույնպես լիցք կհաղորդի»,- նշեց Պարույր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վարչապետի այցը նաև Ստրասբուրգի հայ համայնքի հետ շփվելու լավ առիթ է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ: ՀՀ վարչապետն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:

Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:

ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արելՄահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե ՄեսսինՌուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովԲուլղարիայում անօդաչու թռչող սարք է պայթել գազատարի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրաՖրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ «Խաղաղությունը պետք է վերածվի շոշափելի իրականության»Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ահազանգում է․ մտահոգված են Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակովԶելենսկին կոչով է հանդես եկել Ուկրաինային հասցված գիշերային հզոր հարվածից հետոՍլովենիան աջակցում է ԵՄ-Հայաստան խորացող գործընկերությանը․ Կայզերը՝ ՄիրզոյանինՀրազդանում բացվել է արհեստական բանականության գործարանԵկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվելՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը սկսել է թռչել Ֆիննական ծոցի ափերի մոտ՝ թույլատրված երթուղիներից դուրսՄիլիբենդը շնորհավորել է Միրզոյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվՏղամարդուն ձերբակալել են Telegram-ում վճարովի «աստղիկներ» ուղարկելու համարԷստոնիայում գնահատել են ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունըԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի փեսան. Մասկը մերժեց Զելենսկու պահանջը՝ հարվածել ՌԴ-ինՖոն դեր Լայեն․ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է համատեղ հարվածեն Ռուսաստանի եկամուտների բոլոր աղբյուրներինՍպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«15 հազար դրամ նվեր»՝ խաբեության ծուղակ․ կեղծ կայքով գողանում են բանկային հաշիվների տվյալները«Ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասինՍոբյանինը հայտնել է Մոսկվային մոտեցող 9 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին Այս տարի ե՞րբ կնշվի խաղողօրհնեքըԶգուշացում․ Արարատյան դաշտում և մի շարք մարզերում բարձր հրդեհավտանգ իրավիճակ է սպասվումԱբովյանում ոստիկանություն ու քննչական բաժին հասնելը՝ «փորձություն»․ գարշահոտություն, ջարդոնի վերածված մեքենաներ ու հակասանիտարական վիճակ«TRIPP-ը Ադրբեջանին անխոչընդոտ մուտք կտա դեպի Նախիջևան»․ ԱՄՆ դիվանագետը՝ երթուղու նպատակների մասինԵփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրն էԹրամփը գնալով ավելի հիասթափվում է իր ներքին անվտանգության նախարարից«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներՀյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրըՖոն դեր Լայենը կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի հասցեինՍեուտայի ​​պաշտպանությունը ուժեղացվել է միգրանտների հնարավոր նոր հոսքի պատճառովՀեռացող պատգամավորների հաշվին՝ 5 մլն դրամ. Զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափըԲացահայտվել է Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմանը Ռուսաստանի հնարավոր պատասխանըԽոշոր վթար Գեղարքունիքում․ «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, «Opel»-ը շպրտվել է ծառերի մեջՏեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հեռախոսազրույց․ օրակարգում եղել է TRIPP երթուղու նախագիծըԱդիգեայի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման հետևանքների մասինՓաշինյանին մատնանշել են ԵՄ-ին անդամակցելու մասին հայտարարություններում առկա հակասությունըՍարյան փողոցում 74-ամյա կնոջ բնակարանից գողացել են 165 հազար դոլարի ոսկի և 10 հազար դոլարԹուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի հետ կնքված համաձայնագիրըԻնչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ինՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումներըՄԱԿ-ում Կուբայի մշտական ​​ներկայացուցիչը նշել է երկրում ճգնաժամի պատճառըԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխԱլյասկայում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Փաթեթը նետեց տանիք, բայց չփրկվեց․ 318 գրամ մեթամֆետամին, երկու կալանավորվածՀովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ ՔԿ-ն մանրամասնում էԱՀԿ-ն հետևում է Եվրոպայում տզերի տարածմանը ԱՄՆ-ում բուրբոն վիրուսի հայտնաբերումից հետոԱյս գործընթացի թիրախը Կաթողիկոսը չէ, այլ Եկեղեցին․ Նինա Կարապետյանց
Ամենադիտված