«Փաստ». Ում հետ էր մաքսազերծում իրականացնում Փաշինյանը
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ստորաբաժանումներ, մասնավորաբար Նորագավիթի ավտոմաքսատուն: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տեւել է շուրջ 15 րոպե: Հաշվի առնելով, թե ինչքան անկաշկանդ ու մտերմիկ էր նրանց շփումը, հետաքրքրություն առաջացավ պարզել, թե ով է այդ քաղաքացին: «Փաստ» թերթը պարզեց, որ նա նախկինում ՀՀՇ անդամ, ԳԽ պատգամավոր Արմեն Կիրակոսյանն է, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք մի շարք պաշտոններ է զբաղեցրել: Թե որքանով էր միասին շրջելու այս ընտրությունը պատահական, չափազանց դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանը Արմեն Կիրակոսյանին բավական լավ է ճանաչում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում