Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ Դեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերային «Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում 

Իմ ջանքերը կգործադրեմ հանուն խաղաղության. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին,  «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ  այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն:

Ինչպես հայտնեցին  Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը, Հայ առաքելական եկեղեցու ատենապետ Ջոզեֆ Գանիմյանը, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյան, ԱՄՆ և Կանադայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանը, Հյուսիսայի Ամերիկայի Ավետարանական եկեղեցիների միության անդամ վերապատվելի Սերոբ Մկրտչյանը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական  կոմիտեի ներկայացուցիչ Ավեդիք Իզմիրլյանը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ատենապետուհի Կարմեն Օհանյանը, Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանը, ՍԴՀԿ վարիչ մարմնի անդամ, ատենապետ Գրիգոր Խոդանյանը, ՍԴՀԿ ղեկավար կազմի անդամ Գաբրիել Մոլոյանը, Ամերիկայի ավետարանչական ընկերակցության Արևմտյան ԱՄՆ-ի գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանը, ՀԲԸՄ ընդհանուր փոխնախագահ Սինան Սինայանը, ՀԲԸՄ արևմտյան թեմի ատենապետուհի Թալին Յակուբյանը: Հանդիպմանը հյուրերի խնդրանքով տիկին Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակները:  Քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման, կրթական և սոցիալական ոլորտներին առնչվող հարցեր:

Նույն օրը երեկոյան տիկին Հակոբյանն ու Հովհաննես Ղազարյանը Գլենդելի «Ալեքս» թատրոնում հանդիպել են Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Միջոցառումը վարել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի UCLA պրոֆեսոր Անահիտ Քեշիշյանը, ով Աննա Հակոբյանի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է վերադառնալ Հայաստան: Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանն ու Գլենդելի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է Իմ քայլը հիմնադրամի գործունեությունը, ծրագրերն ու ապագայի անելիքները: Ներկաներին ուղղված իր ելույթում Աննա Հակոբյանը նշել է, որ շատ երկար է սպասել Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպմանն ու Թավշյա հեղափոխության օրերին  հետևել է, թե ինչպես են ամերիկահայերը հայաշատ այս համայնքում միացել բողոքի ալիքին: «Ես ուզում եմ Ձեզ հետ կիսվել մեր երկրում հեղափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունում: Ինչպես ԱՄՆ-ում հանդիպումներից մեկի ժամանակ ասացի՝ լավ լուր ունեմ՝ հեղափոխությունից հետո մեր երկրում իրադարձությունները զարգանում են ավելի լավ, քան կարելի էր պատկերացնել և սպասել»,- ասել է Աննա Հակոբյանը: Խոսելով ԱՄՆ կատարած այցի և հանդիպումների մասին, տիկին Հակոբյանն անկեղծացել է, որ հանդիպումների ընթացքում բացահայտել է, որ միջազգային գործընկերների համար Հայաստանն այլևս այն խեղճ, կորացած մեջքով պետությունը չէ մեր գործընկերների աչքում: «Հայաստանն իր մեջքը ամուր ուղղած պետություն է, որին նայում են որպես մի երկրի, որ արել է մի բան, որ իրենք չեն արել իրենց պատմության ընթացքում»:   

Հարցերից մեկին, թե ինչպես կարող են տեղացի հայերը միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, Աննա Հակոբյանն ասաց, որ ծրագիրը դեկլարատիվ բնույթ է կրում և չկա հատուկ ձև, որի միջոցով հնարավոր լինի միանալ նախաձեռնությանը։

«Սակայն, դուք կարող եք միանալ արշավին ձեր շրջապատում, ձեր ընկերների շրջապատում  խոսելով այդ նախաձեռնության մասին, հատկապես, որ Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են խեղաթյուրել այս արշավի իմաստը»,- ասել է Աննա Հակոբյանը: Պատերազմի վերսկսման հավանականության մասին հարցին ի պատասխան վարչապետի տիկինը նշել է, որ թե´ Արցախյան պատերազմը, թե´ Ապրիլյան պատերազմը ապացուցեցին, որ հանուն հայրենիքի պաշտպանման բոլորն են ոտքի կանգնում: «Սակայն իմ ջանքերը  կգործադրեմ հանուն խաղաղության հաստատման»:

Անդրադառնալով կանանց դերակատարության մեծացմանը, վարչապետի տիկինը շեշտել է, որ հեղափոխությունից հետո կնոջ դերը շատ է փոխվել։ «Իմ ամուսինն էլ միշտ շեշտում է, որ հեղափոխությունն  առանց կանանց մասնակցության տեղի չէր ունենա, հատկապես տեղի չէր ունենա սիրո և հանդուրժողականության մթնոլորտում»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ կանանց պետք է մի փոքր ժամանակ տալ, որպեսզի նրանք կարողանան քաղաքական կյանքում այդ պատասխանատվությունը ստանձնել:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում հայրենադարձությանը, Աննա Հակոբյանը նշել է, որ հայրենադարձությունն ամենակարևոր բաներից մեկն է և հույս ունի, որ հայրենադարձության տեմպը կբազմապատկվի։ «Ցանկանում եմ,  որ յուրաքանչյուր մարդ վերադառնա հայրենիք, որովհետև հայրենիքում իսկապես շատ լավ է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ
Ամենադիտված