Բնապահպանության նախարարությունը կստեղծի շրջակա միջավայրի պահպանման միասնական կառույց
Քաղաքական
«Առաջարկում եմ բնապահպանության նախարարությանը վերապահել հիդրոօթեևութաբանական երևույթների ռեժիմային հատուկ դիտարկումների ուսումնասիրությունների ու կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգոծության, աշխատանքների համակարգման ոլորտում ԱԻՆ-ին վերապահված գործառույթները, նախագիծը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ և հավանության է արժանացել ապրիլի 5-ի նախարարության կոմիտեի նիստում, խնդրում եմ հավանության արժանացնել»,-այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծիք հայտնեց, որ նման պրոցեսները անխուսափելի են, և համոզմունք հայտնեց, որ լավագույն կադրերը մնալու են։ Ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նպատակն է ստեղծել շրջակա միջավայրի միասնական կառույց, որը կներառի բոլոր բաղադրիչները՝ օդի, ջրի, հողի կենսաբազմազանությունը և չի կրկնի այն գործառույթները, որոնք մինչ այսօր բաշխված է եղել տարբեր գերատեսչությունների շրջանակներում։
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց առանց դեմ ձայների։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան