«Որևէ ճնշում չի եղել. էդ մարդկանց ընտրությունն է». Դավիթ Անանյանը՝ մաքսատան աշխատակիցների՝ դիմում գրելու մասին
Քաղաքական
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացրե՞լ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ Անանյանը նշեց․ «Ես ավելի լավ հարցեր էի սպասում ձեզանից»:
Լրագրողների դիտարկմանը, թե մարդկային ճակատագրի հարց է, Անանյանը պատասխանեց. «Մարդկային ճակատագրի հարց չէ»,- և հավելեց, որ վարչապետի կողմից ուղղակի եղել է կոչ-հորդոր, որին մաքսատան աշխատակիցն արձագանքել է ազատման դիմում գրելով։ Դավիթ Անանյանը հավելեց, որ սեփական ցանկությամբ աշխատանքից ազատման դիմում է գրել նաև բաժնի պետը:
«Որևէ ճնշում չի եղել. էդ մարդկանց ընտրությունն է»,-ասաց ՊԵԿ նախագահը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան