ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը Ադրբեջանի ապակառուցողական ելույթների ֆոնին երկխոսության կոչերով է ներկայանում
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը կարևորում է միջազգային հարթակներում ՀՀ-ի կողմից Ադրբեջանի հետ երկխոսության կոչերի հնչեցումը: Այս մասին Հայրապետյանն ասաց ապրիլի 11-ին, Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում:
«Կարևոր է, որպեսզի նման հարթակներում հնչեցվեն և հասկանալի դարձվեն այն մեսիջները, որոնց մասին մենք շարունակաբար խոսում ենք: Պետք է նշել, որ Ադրբեջանի իսկապես հարձակողական, ապակառուցողական ելույթների ֆոնին մենք փորձում ենք շատ ավելի կառուցողական ու երկխոսության կոչեր պարունակող ելույթներով հանդես գալ: Եվ ես հույս ունեմ, որ դա նկատվում ու գնահատվում է, որովհետև կարևոր են այս քննարկումները` ոչ թե շարունակաբար հարձակվել, այլ` երկխոսության կոչեր անել, ինչն էլ մենք հնչեցնում ենք: Այս փուլում բավականին բարդ է կանխատեսել, թե որքանով Ադրբեջանը կգնա այդ ճանապարհով: Այդքան էլ լավատես չեմ այդ հարցում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք խոսել խաղաղության մասին»,- ասաց Հայրապետյանը:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է ապրիլի 8-ին: Ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան