ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից բացառապես քաղաքական հայտարարությունների հնչեցումը
Քաղաքական
Եվրոպայի խորհրդի համար անընդունելի է ԼՂ հակամարտության մասնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքների հնչեցումը: Այս մասին ապրիլի 11-ին Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
«Մեզ համար անընդունելի են ուժի սպառնալիքները: Իմ առաջարկն այն է, որ մարդու իրավունքների կոմիտեն պետք է աշխատի այս ուղղությամբ: Երկրների կառավարությունների կողմից պետք է քաղաքական հայտարարություններ հնչեն»,- ասաց Յագլանդը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս ավարտին ԵԽ քարտուղարին հանձնեց Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ ԵրևանիՀյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» անվանակոչելու մասին որոշումը:
Ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումարնիստում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան