Եվրոպացի գործընկերները հասկանում են Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու կարևորությունը․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Եվրոպայի ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ ունեցած բոլոր շփումներում ես արձանագրել եմ, որ եվրոպացի մեր գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և համաձայն են Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու և լավ հարաբերություններ զարգացնելու տեսլականի հետ:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում հնչած հարց ու պատասխանի ընթացքում:
Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը բարդ իրավիճակում է, երբ այդ քաղաքական հակասությունների կողմերում բարեկամներ են: «Մեր հույսը, կոչը և ցանկությունն այն է, որ քաղաքական հակասությունները, ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում էլ լուծվեն երկխոսութան տրամաբանության մեջ, որովհետև երկխոսությունը միակ ճանապարհն է, որով 21-րդ դարում քաղաքակրթության այսօրվա իրավիճակում հարիր է խնդիրների լուծման համար»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եվրոպացի գործընկերների հետ շփումների ընթացքում ինքը տեսել է այս նույն ընկալումն ու գիտակցումը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան