Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Ինձ համար շատ տարօրինակ է՝ ինչպե՞ս են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, դրանք ավելի դաժան, ավելի սուր դարձնելու համար, այսօր ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, ինչո՞ւ է Հայաստանը դեմ քվեարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանաձևին ու հարցին, թե ո՞ւմ է պատկանում Ղրիմը։
«Աշխարհում չկա որևէ կոնֆլիկտ, որ ես մտածեմ, որ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել իրար նկատմամբ բռնություն գործադրելով և նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, փորձում ենք, որովհետև ես վստահ չեմ, որ միշտ է հաջողվում։ Շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների ու գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են։ Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև, երբեմն ստիպված ես լինում այնպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը՝ գլոբալ ընտրությունը, խաղաղությունն է, երկխոսությունը, կայունությունը և զագացումը», - ասաց ՀՀ վարչապետը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան