«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներ Հյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրը Հեռացող պատգամավորների հաշվին՝ 5 մլն դրամ. Զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը Խոշոր վթար Գեղարքունիքում․ «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, «Opel»-ը շպրտվել է ծառերի մեջ Տեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հեռախոսազրույց․ օրակարգում եղել է TRIPP երթուղու նախագիծը Սարյան փողոցում 74-ամյա կնոջ բնակարանից գողացել են 165 հազար դոլարի ոսկի և 10 հազար դոլար Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ին Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փաթեթը նետեց տանիք, բայց չփրկվեց․ 318 գրամ մեթամֆետամին, երկու կալանավորված 

Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

Քաղաքական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ստրասբուրգում հանդիպումից հետո հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ - Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ պարոն վարչապետ: Հարգելի ներկաներ, մեր հանդիպման ընթացքում վարչապետը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, թե ինչպես խաղաղ իշխանափոխություն տեղի ունեցավ՝ համապատասխան Սահմանադրությանը և օրենքներին: Ուրախ ենք, որ դա իսկապես աշխատեց: Ընտրությունները, որ տեղի ունեցան դեկտեմբերին՝ եզրափակեցին այդ խաղաղ իշխանափոխությունը: Ուզում եմ նաև ողջունել վարչապետին նրա կատարած քայլերի համար, որոնք քայլ առաջ են:

Մենք վերջերս Հայաստանի համար գործողությունների նոր ծրագիր ենք հաստատել: Դա շատ լայն ծրագիր է և կշարունակենք նույն տեմպերով առաջ գնալ: Դա ևս Հայաստանին առաջ կտանի և կուժեղացնի Հայաստանի ժողովրդավարությունը:

Դրվատում եմ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը, շնորհավորում եմ պարոն վարչապետ, այն ամենի կապակցությամբ, ինչի հասել եք: Բացարձակ ճշմարտություն է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի լիակատար անդամ է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան  Շնորհակալություն, պարոն գլխավոր քարտուղար: Այո, մենք հարցերի լայն շրջանակ ենք քննարկել և հաստատել ենք, որ հեղափոխության ընթացքում Հայաստանը ևս մեկ անգամ հավատարիմ է մնացել եվրոպական արժեքներին:

 

Շատ կարևոր էր այն հայտարարությունը, որ ժողովրդավարական հեղափոխություն է տեղի ունեցել: Դա ներքին գործընթաց էր, և որևէ մեկը, որևէ կողմ ճնշում չգործադրեց Հայաստանի վրա: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժողովրդավարությունը մեր ժողովրդի մտքերում և սրտերում է: Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարության օրակարգին:

 

Ցանկանում եմ նաև ասել, որ այն գործողությունների ծրագիրը, որ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է Հայաստանում՝ նպաստում է ժողովրդավարական փոփոխություններին:

 

Կարող ենք հիմա վստահաբար հայտարարել, որ Հայաստանն արդեն ժողովրդավարական պետություն է: Եվրոպայի խորհրդի մեծ փորձառությունը մեծ օգուտ է տվել մեզ ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու, օրենքի իշխանությունը հաստատելու, դատական անկախ համակարագ ունենալու և մեր մյուս քայլերին: Մենք լիարժեք համագործակցում ենք Եվրոպայի խորհրդի հետ:

 

Հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանին – Հակասություններ չե՞ք տեսնում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ձեր հայտարարությունների միջև:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ կարծում եմ, որ իմ և Դավիթ Տոնոյանի հայտարարություններում կան հակասություններ: Դա մեկնաբանության հարց է: Մեր առաջարկն է դադարեցնել ուժի կիրառումը, սպառնալիքը, ռազմատենչ հռետորաբանությունը, որն Ադրբեջանն օգտագործում է ղարաբաղյան հարցում:

 

Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունները պատրաստվեն խաղաղության և հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում նույնպես դա կանեն: Եվ եթե դա անեն, բոլորովին այլ իրավիճակում կլինենք:

 

Հարց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին- Երկու օր առաջ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարեց, որ անհնար է այցելել գորշ գոտիները: Ձեր կարծիքով, ի՞նչ  գործնական քայլեր կարելի է ձեռնարկել այդ խնդիրը լուծելու համար:

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ - Մենք չենք կարող մշտադիտարկում իրականացնել այդ գոտիներում, քանի որ դրանք եվրոպական տարածք չեն: Լեռնային Ղարաբաղն այդպիսի գորշ գոտի է հանդիսանում և իմ առաջարկն է, որ Մարդու իրավունքների հանձնակատարին մանդատ և իրավունք տրվի այցելել այդ գոտիները: Կարծում եմ՝ դա հնարավոր է և դրա համար պետք է քաղաքական հայտարարություն արվի եվրոպական կառավարությունների կողմից: Իմ համոզմունքն է, որ Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է հնարավորություն ունենա աշխատել ոչ քաղաքական հարթությունում՝ մարդասիրական նպատակներով:

 

Հարց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին - Պարոն Յագլանդորևէ նոր առաջարկ ունե՞ք Հայաստանի համարի՞նչ եք ակնկալում հետհեղափոխական Հայաստանից մարդու իրավունքների ևժողովրդավարական փոփոխությունների հարցում:

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ - Մենք արդեն տեսել ենք, որ նոր կառավարությունը բարեփոխումների օրակարգ ունի, որը շատ կարևոր է մեզ համար: Մենք հատկապես կարևորում ենք դատական բարեփոխումները: Կարևոր է նաև, թե ինչպես կաշխատեն ժողովրդավարական ինստիտուտները:

 

Շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է ընդդիմությունը վերաբերվում  դրանց, ինչպես են լրատվամիջոցներն արձագանքում, լուսաբանում այդ փոփոխությունները, հատկապես հակակոռուպցիոն պայքարը:

 

Անկախ լրատվամիջոցները, դատական անկախ համակարգը շատ կարևոր են: Կարծում եմ, որ սա է նոր կառավարության օրակարգը և կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք դրան»:

 

Մամուլի համատեղ ասուլիսից հետո ՀՀ վարչապետը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» անվանակոչելու մասին որոշումը:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներՀյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրըՖոն դեր Լայենը կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի հասցեինՍեուտայի ​​պաշտպանությունը ուժեղացվել է միգրանտների հնարավոր նոր հոսքի պատճառովՀեռացող պատգամավորների հաշվին՝ 5 մլն դրամ. Զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափըԲացահայտվել է Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմանը Ռուսաստանի հնարավոր պատասխանըԽոշոր վթար Գեղարքունիքում․ «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, «Opel»-ը շպրտվել է ծառերի մեջՏեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հեռախոսազրույց․ օրակարգում եղել է TRIPP երթուղու նախագիծըԱդիգեայի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման հետևանքների մասինՓաշինյանին մատնանշել են ԵՄ-ին անդամակցելու մասին հայտարարություններում առկա հակասությունըՍարյան փողոցում 74-ամյա կնոջ բնակարանից գողացել են 165 հազար դոլարի ոսկի և 10 հազար դոլարԹուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի հետ կնքված համաձայնագիրըԻնչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ինՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումներըՄԱԿ-ում Կուբայի մշտական ​​ներկայացուցիչը նշել է երկրում ճգնաժամի պատճառըԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխԱլյասկայում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Փաթեթը նետեց տանիք, բայց չփրկվեց․ 318 գրամ մեթամֆետամին, երկու կալանավորվածՀովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ ՔԿ-ն մանրամասնում էԱՀԿ-ն հետևում է Եվրոպայում տզերի տարածմանը ԱՄՆ-ում բուրբոն վիրուսի հայտնաբերումից հետոԱյս գործընթացի թիրախը Կաթողիկոսը չէ, այլ Եկեղեցին․ Նինա ԿարապետյանցՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրումՇատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ. ՄխիթարյանԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրելՄարոկկոյից Սեուտա պարապլանով թռչելու փորձի ժամանակ տղամարդը մահացել էՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ-ում Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիԵրևանում պարեկներն իրականացրել են օպերացիա․ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվությանՀուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակըԵՄ-ն շոգի ալիքի պայմաններում օգտագործել է ձմռան համար պահեստավորված գազի ռեկորդային քանակությունԶաքարիա Սրբազանը հիշեցրել է Իսահակյանի խոսքը․ «Էջմիածնա սյուները ամեն հայի սրտում են»Աբրահամյան․ «Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պատերազմ կսադրենք»Աբելարդո դե լա Էսպրիելան պաշտոնապես ստանձնել է Կոլումբիայի նախագահի պաշտոնը«Սարգսյանն այնքան վստահություն ուներ, որ մեկ զանգով լուծում էր Հայաստանի խնդիրները»․ ՇարմազանովՓաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ»Գուստավո Պետրոն լքել է Կոլումբիայի նախագահի պաշտոնըՀաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»«Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ
Ամենադիտված