Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ Դեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերային «Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում 

«Քարը փեշից թափեք», հարմարվեք նոր իրողություններին․ Կոտայքի մարզպետ

Հասարակություն

Կոտայքի մարզի Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան դպրոցում կրքերը չեն հանդարտվում։ Դպրոցի բակում բողոքի ակցիան շարունակող աշխատակիցներն ու նրանց ծնողները հանդիպում են պահանջում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Թեև այսօր էլ սպասում էին նրան, սակայն մարզպետն այդպես էլ չայցելեց։

Ակցիայի մասնակիցները պնդում են՝ տնօրեն է նշանակվել «հեղափոխության օրերին մարզպետի հետ քայլած անձը», իսկ իրենք պահանջում են տնօրեն նշանակել փոխտնօրենին, ով իրենց համագյուղացին է։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ որևէ մեկը հայտարարություն չի արել, որ ինքը պետք է գնար Արամուսի դպրոց․ «Իրենք խեղաթյուրում են խոսքերը։ Ես չեմ ասել, որ գնալու եմ դպրոց, այլ ծնողներին և մանկխորին եմ հրավիրել մարզպետարան՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, սակայն նրանք չեն ներկայացել։ Արամուսի դպրոցի թնջուկը կմեկնաբանեմ մեկ նախադասությամբ՝ նախկին իրողություններին սովոր որոշ քաղաքական շրջանակների և նրանց փոխկապակցված բարեկամական, ընկերական շրջապատի բոյկոտի փորձն է մեր կրթական բարեփոխումներին։ Ինչ վերաբերում է տնօրեն նշանակելուն, ապա դա մարզպետի գործառույթը չէ, տնօրեն նշանակում է փոխվարչապետը՝ հաշվի առնելով թեկնածուի գիտակրթական գործունեությունն ու մյուս առավելությունները»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են, որ Արամուսից լինի տնօրենը, բայց ըստ նրա՝ չկա իրավական նորմ, որով կրթական հաստատության ղեկավարը պարտադիր պետք է լինի տվյալ համայնքից․ «Նախկին տնօրենը ևս այդ համայնքից չի եղել, իսկ փոխտնօրենը նախկին տնօրենի հետ է աշխատել։ Այն ժամանակ տնօրենի մեկ թեկնածու է եղել, իսկ այս անգամ մի քանի թեկնածուներ և առողջ մրցակցություն է եղել»,- նշեց մարզպետը։

Անդրադառնալով խոսակցություններին, թե մարզպետն իր ծանոթին է նշանակել տնօրեն, Պետրոսյանը փորձեց հերքել, սակայն իր խոսքով ակնարկեց, որ նոր տնօրենին վաղուց է ճանաչում․ «Տվյալ ուսուցչուհին ընդամենը Աբովյանի քաղաքացի է, ով աշխատում էր այն դպրոցում, որը ես ավարտել եմ, վե՛րջ։ Չկա որևէ մտերմական կապ, անձնական հարաբերություն։ Դա նրանց և նրանց ուղղորդողների մտքի ֆանտազիան է։ Ես Աբովյանում ինձ ընտրած 20 հազար անձից 10 հազարին ճանաչում եմ անձամբ, հիմա ում ճանաչում եմ՝ իրավունք չունե՞ն իրավական ընթացակարգերով մասնակցել մրցույթների և հաղթել»,- ասաց նա։  

Մարզպետը կոչ արեց ծնողներին «քարը փեշից թափել», հարմարվել նոր իրողություններին, որտեղ օրենքի գերակայությունն է և իրենց երեխաները ավելի ազատ և երջանիկ երկրում կապրեն։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ
Ամենադիտված